Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տաշիր համայնքում անասնաֆերմայի կառուցումն ընթացքի մեջ է

08.05.2023

Մայիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելել են Լոռու մարզի Տաշիր համայնքում նոր կառուցվող ֆերմա:
«Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի և ընկերության ներդրումային նախագծերի ղեկավար Ավետիք Գևորգյանի ուղեկցությամբ
նրանք շրջել են անասնապահական համալիրի տարածքում, ծանոթացել բոլոր ենթակառուցվածքների ընթացիկ շինարարական և արդեն մեկնարկած մոնտաժային աշխատանքներին, կիրառվող գյուղտեխնիկային ու գյուղգործիքներին, քննարկել ֆերմայի գործունեությանը վերաբերող հարցեր։
Ֆերման այս պահին շինարարական ակտիվ փուլում է և շահագործման է հանձնվելու տարեվերջին։
Խոշոր և գերժամանակակից անասնապահական այս համալիրը կառուցվում է ՀՀ Կառավարության, Եվրասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ներդրումային ծրագրի շրջանակում, որի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:28