Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-րդ տարեդարձը նշվեց Լոռու մարզում նշվեց հանդիսավորությամբ

10.05.2023

 Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի և Խաղաղության օրվա կապակցությամբ այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ, վետերաններ ու զինվորականներ այցելել էին Մեծ Հայրենականի հաղթանակին նվիրված հուշակոթող՝ հարգանքի տուրք մատուցելու հաղթանակի կերտման գործում իրենց անուրանալի ներդրումն ունեցած հայորդիների հիշատակին։ Միջոցառումը վարում էր ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանը:
Զինվորական նվագախումբը, Վանաձորի կամերային երգչախումբը և անհատ կատարողներ հանդես էին գալիս խորհրդանշական կատարումներով:
Ներկաներին ողջունեց և շնորհավորեց մարզի ղեկավարը.
- Մենք խոնարհվում ենք երկրորդ աշխարհամարտի մասնակից հերոսական սերնդի առջև, մենք հպարտանում ենք այն իրողությամբ, որ երբ վտանգված էր մեր պապենական երկիրը, արյան կանչով հայրենիքի պաշտպանության դիրքերում էին այդ սերնդի որդիներն ու թոռները՝ երկրապահ կամավորականներն ու ազատագրական մարտերում ծնված Հայոց բանակի ռազմիկները: Մայիսը հայ ժողովրդի համար հաղթական ամիս է, և վստահաբար կարող եմ ասել՝ մեզ համար հաղթական մայիսներն ու հաղթական տարիները դեռ առջևում են: Մենք պետք է հաղթենք մեր հզոր տնտեսությամբ, գիտական նվաճումներով, մշակույթով: Իսկ դրա համար պետք է միասնական ու համախմբված լինենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության,-ասաց նա:
Շնորհավորանքի խոսք ասաց նաև Ա. Փելեշյանը:
Ներկաները ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի առջև։ Այնուհետ այցելեցին նաև Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում տեղադրված Անհայտ զինվորի հուշարձանին՝ կրկին հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:28