Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղեկատվական օր Լոռու մարզում՝ միջազգային Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 29.11.2022
Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Միության Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական հանդիպումը: Էրազմուս+-ը ԵՄ ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի զարգացման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Լոռու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, Էրազմուս+ ծրագրի ներկայացուցիչներ, Լոռու մարզի կրթական հաստատությունների ղեկավարներ, ծրագրի շահառու կազմակերպություններ:

Հայտարարություն 29.11.2022
2023 թ.-ի մարտ ամսին Լեհաստանի Կոնին քաղաքում մեկնարկելու է Կոնինի մանկական երգի և պարի միջազգային 43-րդ փառատոնը, որն այս տեսակի ամենահին միջոցառումն է Լեհաստանում և ամենամեծը՝ Եվրոպայում։

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այսօր ընդունեց Եվրոպական միության ներկայացուցիչ Րախիլյա Նուրբաևային և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի հետազոտությունների գծով տնօրեն Լիլիթ Եզեկյանին: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» եռամյա ծրագրի ընթացքին և մարզային իշխանությունների հետ քննարկել գրանցված արդյունքները:

ՀՀ կառավարության նոյեմբերի 24-ի նիստում գործադիրը Լոռու մարզի 17 հանրակրթական դպրոցների՝ շենքային պայմանների բարելավման նպատակով, 99 մլն 806 հազար դրամ հատկացնելու որոշում է կայացրել: Գումարը տրամադրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2022 թ. պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարված վերաբաշխման արդյունքում՝ անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրի իրականացման համար: Կիրականացվեն ջեռուցման համակարգի կառուցման, տանիքի նորոգման, պատուհանների և դռների փոխարինման աշխատանքներ, դասասենյակների ներքին հարդարման, մարզադահլիճների բարեկարգման, սանհանգույցների նորոգման աշխատանքներ:

ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին հատկացվել է ևս 27 մլն 740 հազար դրամ՝ 2022թ․-ի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին անցկացված կամավոր ատեստավորման՝ 70 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման նպատակով։ Գումարը տրամադրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2022 թ.-ի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարված վերաբաշխման արդյունքում:
Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար 23.11.2022
Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար։ Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։ Տեսանյութը հասանելի է այս հղմամբ՝ https://youtu.be/vBVjEke6KAY