Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ հայկական LEAD(ER) ծրագրի երկրորդ միջազգային ցանցային միջոցառումը

28.07.2023

ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում արդեն երկրորդ տարին անցկացվում է ցանցային միջոցառում, որն ամփոփում է ծրագրի շրջանակներում ստեղծված Տեղական ակտիվ խմբերի(ՏԱԽ) աշխատանքի մեկ տարին։
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Լոռու և Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, միջազգային կառույցների, տեղական հինգ ակտիվ խմբերի ներկայացուցիչներ, հյուրեր:
Միջոցառման մասնակիցներին իր և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ողջունեց Հասմիկ Մկրտչյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ծրագրի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ կարևորելով ՏԱԽ-երի դերը համայնքների զարգացման գործում։
-Այն համայնքների բնակիչները, որոնք զրկված են եղել բիզնես իրականացնելու կամ որևէ ծրագրերի մասնակցելու հնարավորությունից, այժմ զարգացնում են իրենց տնտեսությունը ՏԱԽ-երի շնորհիվ։ Սա ոգևորում է մարդկանց, խթանում նրանց աշխատանքը, սպառողի համար ավելի տեսանելի և հասանելի դարձնում տեղական արտադրանքը,- ասաց նա։
Ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց համագործակցող կառույցներին ու պետական մարմիններին.
-Տեղական ակտիվ խմբերի մշակած ռազմավարությունները նպաստում են մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների ռազմավարությունների արդյունավետ իրականացմանը։ Միևնույն ժամանակ, այս խմբերի գործունեությունն ավելի կենտրոնացած է տվյալ տարածքի կարիքների և բիզնեսի զարգացման վրա,- նշեց ծրագրի ղեկավարը։
Միջոցառումը Տեղական ակտիվ խմբերի անդամներին ու շահառուներին հնարավորություն ընձեռեց փոխանակվելու փորձով ու գաղափարներով, ծանոթանալու միմյանց նախագծերին, նաև նոր համատեղ նախագծեր քննարկելու ու հետագայում դրանք իրագործելու։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27