Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

25.07.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաուլո Սպանտիգատին, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և այլ հյուրեր մասնակցել են Հայաստան-Վրաստան սահմանային ճանապարհի (Մ-6, Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող Թումանյան-Բագրատաշեն սահմանային անցակետ հատվածի հանդիսավոր բացման արարողությանը։
Հիմնանորոգվել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածը՝ 51․13 կմ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և Ասիական զարգացման բանկին՝ ծրագրի ֆինանսավորման համար և բարձր է գնահատել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նվիրված և հետևողական աշխատանքը։ «Միջպետական նշանակության այս ճանապարհն ապահովում է Հայաստանի ցամաքային կապը հարևան Վրաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հետ, ինչպես նաև ելքը դեպի սևծովյան նավահանգիստներ։ Այս ճանապարհային ենթակառուցվածքի շնորհիվ եվրոպական չափանիշներին համապատասխան բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ կիրականացվեն»,-ընդգծել է նախարարը։
Մարզպետ Արամ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ճանապարհի հիմնանորոգումը էականորեն կնպաստի պետության տնտեսության աճին, զբոսաշրջության զարգացմանը, առավել բարեկեցիկ կդառնա մարզի բնակչության կենսակերպը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, Ասիական զարգացման բանկին, ինչպես նաև ծրագիրն իրականացնող թիմին, շինարարներին, տեխնիկական հսկողությունն իրականացնողներին, մարզպետարաններին ու համայնքապետարաններին։
Ճանապարհի բացման պաշտոնական արարողությունից հետո ներկաները ավտոբուսով շրջայց են կատարել հիմնանորոգված նոր ճանապարհով, ծանոթացել իրականացված ամբողջ աշխատանքի հետ, այդ թվում դիտարկել են քարաթափումից պաշտպանող ցանցերը։ Քարաթափման վտանգ ներկայացնող ճանապարհամերձ ժայռային զանգվածներին ամրացվել է շուրջ 31․5 հազ․ քմ պողպատե պաշտպանիչ ցանց, կառուցվել են շուրջ 750գմ բետոնե պաշտպանիչ պատեր։
Վանաձորից Բագրատաշեն երթևեկության տևողությունը կրճատվել է 11 րոպեով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 15:50:35