Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Պարգևատրվեցին Վանաձորի 2022 թվականի լավագույն մարզիկները 29.12.2022
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Վանաձորի 2022 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ներկա են գտնվել նաև Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային և համայնքային իշխանությունների պաշտոնյաներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ մարզպետարանների զորահավաքային նախապատրաստության ստորաբաժանումների ղեկավարների և մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու պարտականությունները կատարող աշխատակիցների հետ հանդիպում։

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության նոյեմբերի 24-ի նիստում գործադիրը Լոռու մարզի 17 հանրակրթական դպրոցների շենքային պայմանների բարելավման նպատակով 99 մլն 806 հազար դրամ հատկացնելու որոշում էր կայացրել: Գումարը տրամադրվել է 2022 թ. պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարված վերաբաշխման արդյունքում՝ անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրի իրականացման համար: Լոռու մարզպետարանի կողմից օպերատիվ կերպով կազմակերպված մրցույթների արդյունքում՝ շինաշխատանքերը դպրոցներում հրատապ կերպով մեկնարկել ու որոշ դպրոցներում նաև ավարտվել են:

ՀՖՖ-ի կողմից Լոռու մարզի թվով 28 հանրակրթական դպրոցների տրամադրվել է մարզական գույք 23.12.2022
Դեռևս մայիս-հունիս ամիսներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների թարմացման նպատակով կազմակերպվել էին վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնացկել են նաև Լոռու մարզի թվով 28 հանրակրթական դպրոցների ուսուցիչներ:

Անցակցվեց Լոռու մարզի «Գենդերային հարցերով զբաղվող մշտական գործող հանձնաժողովի» նիստը 20.12.2022
Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզի «Գենդերային հարցերով զբաղվող մշտական գործող հանձնաժողովի» նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Վերջինս հանդես եկավ բացման խոսքով և ողջունեց ներկաներին՝ կարևորելով նմանատիպ քննարկումները ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղիներ գտնելու առումով: