Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալի արժանացած Արման Խառատյանը պարգևատրվեց Լոռու մարզպետի շնորհակալագրով

01.08.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալեց Ցյուրիխում (Շվեյցարիա) անցկացված քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալի արժանացած, «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի» 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանին, դպրոցի «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Մետաքսյա Հակոբյանին և տնօրեն Արմեն Ծատուրյանին։
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը նշեց, որ իր համար առանձնակի հպարտություն է, երբ միջազգային նման հեղինակավոր օլիմպիադայում վանաձորցի դպրոցականը այսպիսի լուրջ արդյունք է գրանցում.
- Այս հաջողությունը ոգևորիչ է բոլորիս համար և ձեր օրինակը պետք է վարակիչ լինի մյուս աշակերտների համար,-ասաց մարզի ղեկավարը՝ իր երախտագիտությունը հայտնելով նաև ուսուցչին և տնօրենին:
Շնորհավորանքի խոսքեր հղեց նաև Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը՝ մաղթելով Արմանին նորանոր հաջողություններ և վերելքներ ուսման մեջ։
Մարզի ղեկավարը շնորհակալագրով պարգևատրեց Արման Խառատյանին, ինչպես նաև ուսուցչուհուն՝ Մետաքսյա Հակոբյանին՝ մրցանակակիր աշակերտ կրթելու համար:
Դպրոցի տնօրենն իր շնորհակալությունը հայտնեց Արամ Խաչատրյանին կրթության ոլորտը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։
Նա տեղեկացրեց, որ վերջին 18 տարիների ընթացքում դպրոցի աշակերտները մասնակցել են շուրջ 30 միջազգային օլիմպիադաների և միայն «Քիմիա» առարկայից նվաճել 9 մեդալ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59