Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

01.08.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Ներկայացվեցին մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, առաջիկա ծրագրերը։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց գյուղատնտեսության, առողջապահության և սոցիալական ապահովության, քաղաքաշինության և հողաշինության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներին, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության, արտաքին կապերի, երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարված աշխատանքներին, ինչպես նաև ընթացիկ փաստաթղթաշրջանառության, անձնակազմի կառավարման, իրավաբանական և մի շարք այլ հարցերի:
Ներկայացվեց, որ մշակովի ցանքատարածությունները նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 722 հա-ով՝ կազմելով 22.761.5 հա, ինչը բավականին ողջունելի ցուցանիշ է՝ շնորհիվ պետական աջակցության, ինչպես նաև միջազգային կառույցների կողմից իրականացված մի շարք կարևոր ծրագրերի:
Քաղաքաշինության ոլորտի հետ կապված տեղեկացվեց, որ 2023թ. համար ներկայացված 50 ծրագրերից հաստատված են 47-ը՝ շուրջ 7.8 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ: 2024թ.-ի համար մարզի համայնքների կողմից արդեն իսկ ներկայացված է սուբվենցիոն ծրագրի 62 հայտ՝ 12.3 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ: Իրականացվում են նախագծանախահաշվային աշխատանքներ:
Ներկայացվեց մարզում ընթացող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքը ևս:
Մարզի ղեկավարին զեկուցվեց, որ ավարտված է ամառային զորակոչը, և այն կատարվել է 103 տոկոսով:
Առողջապահության ոլորտում շարունակվում է պատվաստումների իրականացման գործընթացը, այդ թվում՝ կարմրուկի և կորոնավիրուսային հիվանդությունների դեմ: Ի դեպ, մարզում արձանագրվել է կարմրուկի 6 դեպք:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59