Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց հանրային քննարկում՝ «Լոռու մարզպետարանի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի» և 2024 թվականի բյուջետային հայտի վերաբերյալ: Հանրային քննարկմանը ներկա էին «Ուղղակի ժողովրդավարութուն» ՀԿ ներկայացուցիչները: Քննարկումը վարում էր Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Մերի Դալլաքյանը ներկայացրեց 2024 թվականի բյուջետային հայտի և 2022թ փաստացի, 2023 թ. հաստատված բյուջեների համեմատականը, իրականացվեց վերլուծություն տնտեսագիտական դասակարգման հոդվածներով։ Մարզպետարանի ներկայացուցիչները պատասխանեցին հնչեցված հարցերին:

Աշխատանքային այց Գյուլագարակ խոշորացված համայնք 05.04.2023
Շարունակվում են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ: Այս անգամ ուղղությունը Ստեփանավանի տարածաշրջան էր: Մարզի ղեկավարը փոխմարզպետ Գոռ Ասրյանի ուղեկցությամբ եղել է Գյուլագարակ խոշորացված համայնքում: Համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը ծանոթացրել է 2022թ. ավարտին հասցված և 2023թ. տեղափոխված սուբվենցիոն ծրագրերին, իրականացվող աշխատանքների ընթացքին: 2022թ.-ին Գյուլագարակ խոշորացված համայնքնում նախատեսված է եղել իրականացնել 5 ծրագիր՝ 478 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Ծրագրերից 3-ը մեկնարկել են նախորդ տարի, սակայն բուն շինաշխատանքերը կիրականացվեն և ավարտին կհասցվեն մինչև այս տարեվերջ:

Աշխատանքային այց Լոռի Բերդ խոշորացված համայնք 05.04.2023
Լոռի Բերդ խոշորացված համայնքում 2022թ. նախատեսված է եղել իրականացնել տասը ծրագիր՝ ավելի քան 308 մլն դրամ պայմանագրային արժեքով: Ընդ որում, ծրագրերն ընդգրկել են գրեթե բոլոր բնակավայրերը: 2023թ.-ին դեռևս կշարունակվեն ծրագրերից երկուսը՝ Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգումը և մանկապարտեզի շենքի հիմնանորոգումը: Մարզի ղեկավարը մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի և Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի, այլ պատասխանատու պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շինհրապարակներում էր: Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի հիմնանորոգումը փուլերով իրականացվել է 2020թ-ից սկսած և այս տարի ամբողջությամբ ավարտին կհասցվի: Այն կծառայի՝ որպես վարչական ղեկավարի նստավայր, հանդիսությունների սրահ և խոհանոց, մարզադահլիճ, որը կարող է ծառայել նաև տարաբնույթ միջոցառումների համար:
Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում երկրորդ անգամ անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը։ Տարբեր տարիքային խմբերում հայտնի են դարձել եզրափակիչ փուլի հաղթողները, որոնց պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Լոռու մարզպետը շնորհակալագրով է պարգևատրել միջազգային փառատոնից վերադարձած թատերախմբին 03.04.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի Բրյանցևի անվան միջազգային փառատոնից հաջողություններով վերադարձած թատերախմբին` Վանաձորի թատերական ստուդիայի անձնակազմին: Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: Արամ Խաչատրյանը, շնորհավորելով ստուդիայի սաներին միջազգային փառատոնին մասնակցելու և ունեցած հաջողությունների համար, կարևորել է նման միջոցառումների դերը, որոնց շնորհիվ խրախուսվում է երիտասարդ կատարողների տաղանդը և հարստացվում նրանց փորձառությունը:
Հանդիպում-քննարկում՝ արտահանման ծավալների ավելացման նպատակով 03.04.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության տնօրեն Արտակ Միրզոյանին, վերլուծությունների բաժնի ղեկավար Գրիգոր Գասպարյանին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովին, Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնի տնօրեն Կարեն Ավագյանին և Ռուսական արտահանման կենտրոնի ներկայացուցիչ Վիգեն Ենոքյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:



