Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում է մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորած պատվիրակության այցը ՉԺՀ

08.09.2023


Շարունակվում է ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորած մարզի պատվիրակության այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգ:
Մարզի պատվիրակությունն, ինչպես հայտնի է (https://www.facebook.com/RAStaffofLoriMarzpet/posts/600897832254772?ref=embed_post), այս օրերին մասնակցում է Թայյուան քաղաքում անցկացվող «Էներգիայի և ցածր ածխածնային զարգացման» ֆորումին:
Մարզպետ Արամ Խաչատրյանը ֆորումի շրջանակներում հանդես է եկել ընդարձակ զեկույցով՝ ներկայացնելով Լոռու մարզը, զարգացման հնարավորությունները, էներգետիկ պոտենցյալը և շրջակա միջավայրի վրա էներգակիրների բացասական ազդեցության մեղմացմանն ուղղված քայլերը, ծրագրերը:
Ֆորումի ընթացքում ցուցադրվել է նաև Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից պատրաստված՝ մարզի և վերջինիս տնտեսական հնարավորությունների մասին պատմող տեսաֆիլ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06