Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Լոռու մարզի «Գենդերային հարցերով զբաղվող մշտական գործող հանձնաժողովի» նիստը

07.09.2023

Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Նիստին մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի վարչության մասնագետները, համայնքների, ՀԿ-ների ներկայացուցիչներ և պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Քննարկվեցին տարբեր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավվածության ապահովմանն ուղղված և կանանց ու տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ մի շարք հարցեր:
Հ. Ավետիսյանը կարևորեց հասարակական, քաղաքական և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև պետական ու հանրային կառավարման բոլոր մակարդակներում կանանց կարգավիճակի բարձրացմանը, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովմանը նպաստելուն ուղղված տարբեր կառույցների կողմից իրագործվող միջոցառումներն ու ծրագրերը:
- Կառավարման գործընթացին կանանց ներգրավվածության աստիճանը Լոռու մարզում շարունակում է հետզհետե աճել: Ես ուրախ եմ, որ այսօր Սպիտակ և Փամբակ համայնքներում վարչական կին ղեկավարներ ունենք: Թող նրանց փորձը ոգևորիչ ու վարակիչ լինի,- ասաց մարզպետի տեղակալը:
Օրակարգում էին նաև «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» Լոռու մասնաճյուղի կողմից Ալավերդի և Լոռի Բերդ համայնքներում իրականացված «Նախաձեռնողական մասնակցությունը ժողովրդավարության կայացմանը. թափանցիկ կառավարում տեղական մակարդակում» ծրագրի արդյունքների մասին քննարկումները:
Մասնաճյուղի հանձնաժողովի անդամ Նինա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կրթական ծրագիրն այս տարի կշարունակվի իրականացվել մարզի այլ համայնքներում ևս:
Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի վարչության գլխավոր մասնագետ Իրինա Մարտիրոսյանը համայնքների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ հանձնաժողովի համապատասխան մասնագետները պատրաստ են համայնքներում իրականացնել կրթական վերապատրաստման դասընթացներ:
Հ. Ավետիսյանը պետական կառույցների, ՀԿ-ների ներկայացուցիչներին հորդորեց սերտորեն համագործակցել, որպեսզի հանրային կյանքի տարբեր ոլորտներում գենդերային անհավասարության վերացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներն արդյունավետ լինեն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06