Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվություն սոցիալական ապահովության բնագավառում 2022 թ.-ին կատարված աշխատանքների վերաբերյալ

Հաշվետվություն սոցիալական ապահովության բնագավառում 2022 թ.-ին կատարված աշխատանքների վերաբերյալ 23.01.2023

Մարզում 2022 թ.-ի ընթացքում սոցիալական ծառայության տարածքային մարմինների կողմից վճարվել է ավելի քան 4 մլրդ դրամ պետական նպաստ (ներառյալ՝ ընտանեկան և սոցիալական նպաստները, հրատապ օգնությունները): Սահմանված ժամկետում իրականացվել են ինչպես ընտանեկան և սոցիալական նպաստների, այնպես էլ՝ տարաբնույթ հրատապ օգնությունների վճարումները: Լոռու մարզում կենսաթոշակ է ստանում ավելի քան 49 հազար մարդ, հաշմանդամություն ունեն ավելի քան 16 հազարը, մանկուց հաշմանդամություն ունի շուրջ 700 երեխա: Մարզպետարանի ներկայացուցիչները ղեկավարում են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների համակարգող խորհուրդների աշխատանքները: Սահմանված ժամանակացույցով մարզի համայնքներում կատարվել են վարչական ստուգումներ:

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքների 2022 թվականի տարեկան  հաշվետվությունը

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքների 2022 թվականի տարեկան հաշվետվությունը 23.01.2023

Լոռու մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները 2022 թ.-ի ընթացքում ուշադրության կենտրոնում են պահել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող շուրջ 670 երեխաների, իրականացրել նրանց կարիքների գնահատում: Կատարվել են ավելի քան 156 տնայցեր, որոնց արդյունքում որոշ երեխաներ տեղավորվել են մասնագիտացված հաստատություններում, խնամատար ընտանիքներում, ընտանիքներին տրամադրվել է նաև հասցեական աջակցություն: 2022 թ.-ի ընթացքում բաժինը մասնակցություն է ունեցել անչափահասներին վերաբերող 46 դատական նիստերին: Հաշվետու ժամանակահատվածում Ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից հաշվառվել է 24 անչափահաս:

Հաշվետվություն 2022 թ.-ին Լոռու մարզի առողջապահության ոլորտում կատարված  խոշորածավալ աշխատանքների մասին

Հաշվետվություն 2022 թ.-ին Լոռու մարզի առողջապահության ոլորտում կատարված խոշորածավալ աշխատանքների մասին 20.01.2023

• «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում գործող Վարակաբանական բաժանմունքի նոր շենքի կառուցման համար իրականացվել են նախագծանախահաշվային աշխատանքներ, անցել են բոլոր փորձաքննությունները և հայտարարվել է կառուցապատողի մրցույթ: • «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բացվել է վերականգնողական բաժանմունք, որը միակն է տարածաշրջանում: Վերականգնողական բաժանմունքը հոգեբանական և ֆիզիկական վերականգնողական բուժման հնարավորութուն է ստեղծում շահառուների լայն խմբի համար։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 19.01.2023

ՀՀ Լոռու մարզի Շնողի Հ․ Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում սննդի ոլորտում գործունեության կազմակերպման իրավունքի տրամադրման համար ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2-ի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Լոռու մարզետարանը հայտարարում է մրցույթ «ՀՀ Լոռու մարզի Շնողի Հ․ Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում սննդի ոլորտում գործունեության կազմակերպման իրավունքի տրամադրման համար։

Մեծ Պարնի բնակավայրի դպրոցն ապահովվել է ջրով, կառուցվել է մաքրման կայան

Մեծ Պարնի բնակավայրի դպրոցն ապահովվել է ջրով, կառուցվել է մաքրման կայան 19.01.2023

Սպիտակ խոշորացված համայնքի Մեծ Պարնի բնակավայրում «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից տրամադրված ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Մեծ Պարնիի դպրոցի սանիտարական վիճակի բարելավում» ծրագիրը: Դպրոցն ապահովվել է խմելու ջրով, վերանորոգվել են թվով 10 սանհանգույցները, կառուցվել է մաքրման կայան: Կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանի հրավերով այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն այցելեցին դպրոց՝ կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Կստեղծվի մարզի ՀԿ-ների և ՏԻՄ-երի համընդհանուր տվյալների բազա՝ երկուստեք համագործակցությունը առավել ակտիվացնելու նպատակով

Կստեղծվի մարզի ՀԿ-ների և ՏԻՄ-երի համընդհանուր տվյալների բազա՝ երկուստեք համագործակցությունը առավել ակտիվացնելու նպատակով 19.01.2023

Այսօր Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի» այս տարվա առաջին նիստը, որը վարում էր աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-14 11:46:29