Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բռնի տեղահանված ընտանիքների խնդիրները մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում են

10.10.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի, ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանի և պատասխանատու այլ պաշտոնյաների հետ այսօր այցելեց Վանաձորի Տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոն (ՏՄԱԿ) և Վանաձորի պետական համալսարանի «Բազում» ուսումնամարզական հանգրվան, ուր ժամանակավոր կացարան են գտել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներ:
Մարզպետը զրուցեց ժամանակավոր կացարաններում բնակվող քաղաքացիների հետ, ծանոթացավ կեցության պայմաններին, լսեց նրանց կարիքները: Ա. Խաչատրյանը քաղաքացիներին իրազեկեց պետության կողմից տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերի մասին և պատասխանեց նրանց հուզող հարցերին։
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Կառավարության ուշադրության կենտրոնում են, միասնական ջանքերով հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները,- ասաց Ա. Խաչատրյանը:
Վանաձորի Տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոնում այժմ բնակվում է 42 բռնի տեղահանված անձ, իսկ Վանաձորի պետական համալսարանի «Բազում» ուսումնամարզական հանգրվանում՝ 46: Նրանք պետական միջոցներով ամեն օր ստանում են տաք սնունդ, դեղորայք, հիգիենայի և այլ պարագաներ: Պետության ուշադրության կենտրոնում են գտնվում նաև նրանց առողջապահական խնդիրները, աշխատանքի տեղավորման հարցերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 14:41:58