Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Հավերժի ճամփորդը»՝ Ջիվան Սարգսյանի ծննդյան 65-ամյակի առթիվ

10.10.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա է եղել Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր, ասմունքող, դերասան, «Մովսես Խորենացի», ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» և Ոսկե, ՀՀ ՊՆ «Զինված ուժեր 20 տարի», ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենի դեսպան» մեդալակիր Ջիվան Սարգսյանի ծննդյան 65-ամյակի առթիվ կազմակերպված «Հավերժի ճամփորդ» մոնոներկայացմանը:
Մարզի ղեկավարը ջերմորեն շնորհավորել է հոբելյարին՝ տարեդարձի առթիվ և մաղթել առողջություն, ստեղծագործական նորանոր վերելքներ.
-Ձեր բազմամյա գործունեությամբ, մշակույթին, արվեստին ու գրականությանը նվիրվածությամբ Դուք լուսավոր էջ եք մեր սիրելի Վանաձորի տարեգրության մեջ:
Նոր սերնդի գեղագիտական դաստիարակությամբ, հայ պոեզիայի նկատմամբ սիրո փոխանցմամբ, հայ մշակույթի հանրահռչակման ձեր դերակատարմամբ անգնահատելի եք ու սիրված մեր հասարակության կողմից: Մենք հպարտ ենք ձեր ժամանակակիցը լինելով: Ձեր ջանքերն ու ավանդը տեսանելի և գնահատելի են:
Ձեր խոսքն ազդեցիկ է և հուզիչ, ինչը հնարավորություն է տալիս Ձեզ ասելիքը, Հայրենիքի նկատմամբ սերը հասանելի դարձնելու մարդկային սրտերին ու հոգիներին, լինել ավելի բարի ու հոգատար շրջապատի նկատմամբ, ինչն այսօր այնքան պակասում է աշխարհում:
Ձեր գործունեությամբ մեծապես նպաստում եք սերունդների կրթությանը, դաստիարակությանը, գրական ճաշակի ձևավորմանը: Դուք ձեր խոսքում մշտապես քարոզում եք հայրենասիրություն, ակնածանք դասական պոեզիայի հանդեպ և մարդասիրություն, ինչը շատ կարևոր է սերունդների դաստիարակության և իրական արժեքների հանրահռչակման համար,- իր խոսքում մասնավորապես նշել է մարզպետը:

Ա. Խաչատրյանը Ջիվան Սարգսյանին շնորհավորագիր և խորհրդանշական նվեր է հանձնել:
«Հավերժի ճամփորդ» մոնոներկայացումն արժանացել է ներկաների ջերմ ծափողջույններին: Հոբելյարն իր երախտիքի խոսքերն է հղել հյուրերին գնահատանիք ջերմ խոսքերի համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 12:52:46