Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետարանի և Սպիտակի համայնքապետարանի հետ համագործակցությամբ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից Սպիտակ խոշորացված համայնքի բնակավայրերի անապահով ընտանիքների 252 երեխաների տրամադրվել են ձմեռային բաճկոններ և կոշիկներ։ Լոռու մարզպետարանի և «Դիակոնիայի» միջև 2022 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն հիմնադրամը, Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ, բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացնում մարզում՝ նպաստելով բնակչության սոցիալական խնդիրների մեղմմանը:

Լոռու մարզում կիրականացվեն անտառապատման, անտառվերականգնման աշխատանքներ 24.02.2023
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը Լոռու և Սյունիքի մարզերում իրականացնում են «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը: Այսօր ծրագրի համակարգող Ներսես Կյուրինյանը Լոռու մարզպետարանում ներկայացրեց իրականացվող ծրագրի մանրամասները:

Այսօր ՀՀ Կառավարության նիստում կայացված համապատասխան որոշմամբ Լոռու մարզպետարանին կհատկացվի 49 միլիոն 827 հազար դրամ՝ Լոռու մարզում 2021-2022 թվականներին հաստատված և այս տարի ավարտին հասցված 3 ծրագրերի կատարողականների վճարման նպատակով: Այդ ծրագրերն են՝ Սպիտակ համայնքի Սարահարթի 10-րդ, 15-րդ և 16-րդ փողոցների ոռոգման համակարգի կառուցում (20 միլիոն 818 հազար դրամ),

Հանրային քննարկում՝ Սպիտակի համայնքապետարանում 22.02.2023
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Մհեր Խեչումյանը Սպիտակի համայնքապետարանում ներկա են գտնվել Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան և 2022 թվականի հաշվետու տարում 2022-2027 թվականների համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանը։ Քննարկումը վարել է համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը։ Հանրային լսմանը մասնակցել են Սպիտակի համայնքապետարանի պաշտոնյաներ, Սպիտակ համայնքի ավագանու անդամներ, շահագրգիռ այլ անձինք։

Սպիտակի բժշկական կենտրոնը համալրվել է գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆիկ սարքով 22.02.2023
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր Սպիտակի բժշկական կենտրոնում ներկա են գտնվել համակարգչային տոմոգրաֆիկ կաբինետի հանդիսավոր բացման արարողությանը: «Սիմենս» գերմանական ընկերության համակարգչային տոմոգրաֆիկ սարքը ձեռք է բերվել բժշկական կենտրոնի միջոցներով՝ տնօրեն Վարդուհի Սիսակյանի նախաձեռնությամբ: Այն ժամանակակից չափորոշիչների համապատասխանող սարքավորում է, որի առավելություններից է նաև այն, որ ավելի կարճ ժամանակամիջոց է պահանջում հետազոտությունների համար, ինչպես նաև՝ քիչ կոնտրաստ նյութ, փոքր է ճառագայթման չափաբաժինը և կարող է հետազոտել մինչև 230 կգ քաշ ունեցող բուժառուներին: Կարևոր է նաև, որ հետազոտությունները կիրականացնեն 10 և ավելի տարիների փորձառություն ունեցող, բարձր որակավորմամբ մասնագետները:

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի Լոռու մարզային մրցաշարը 20.02.2023
Փետրվարի 18-19-ը Վանաձորում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի Լոռու մարզային մրցաշարը, որին մասնակցել է ընդհանուր առմամբ 191 մարզիկ՝ Լոռու մարզի տարբեր համայնքներից: Մրցաշարի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել է Լոռու մարզպետարանը՝ Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի հետ համատեղ՝ ի դեմս Լոռու մարզի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանի: Ողջունելով ներկաներին՝ Է. Կոստանյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից բարի երթ է մաղթել մրցաշարի մասնակիցներին: