Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճապոնական ֆիլմերի փառատոնի շրջանակներում Վանաձորում ցուցադրվեց «Արթուն» կինոնկարը

20.10.2023

Ճապոնական ֆիլմերի 17-րդ փառատոնի շրջանակներում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Արթուն» ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, ֆիլմասերներ։
Վանաձորյան ցուցադրության առիթով ողջույնի խոսք ասաց մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Նա հատկապես կարևորեց երկու երկրների գործակցությունը տարբեր ոլորտներում և Ճապոնիայի կառավարության ջանքերով Լոռու մարզում իրականացվող բազում ծրագրերը։
-Ճապոնիան բազմադարյա մշակույթ ունեցող երկիր է, և հատկապես կարևոր է մարզի բնակիչներին ծանոթացնել մեր բարեկամ պետության մշակույթին ու արվեստին։ Փառատոնի մարզային ցուցադրությունը մշակույթի ապակենտրոնացման նպատակ ունի նաև,- նշեց փոխմարզպետը։
Ֆուկուշիմա Մասանորին իր ելույթում նշեց, որ, որպես Հայաստանում Ճապոնիայի դեսպան, աշխատում է շատ հայկական ֆիլմեր դիտել։ Թեև երբեմն դժվարությամբ է ըմբռնում ֆիլմերի բովանդակությունը, սակայն, դրանք նայելով, ծանոթանում է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը, սոցիալական ու պատմական արժեքներին:
-Ամեն տարի ավելի շատ հյուր է գալիս՝ դիտելու ճապոնական ֆիլմեր, քանի որ նաև ֆիլմերի միջոցով կարող ենք կամուրջներ կառուցել մեր երկու երկրների միջև: Ֆիլմերը մեծ հնարավորություն են տալիս ավելի խորը պատկերացում կազմելու ժողովրդի ավանդութների մասին,- ասաց դեսպանը։
Ֆիլմը ցուցադրվեց ճապոներենով՝ հայերեն և անգլերեն ենթագրերով: Այն նկարահանվել է 2020 թվականին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27