Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի համաբուժարանների և առողջության կենտրոնների կողմից զննվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2227 քաղաքացի

25.10.2023

Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության մասնագետները՝ վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի գլխավորությամբ, աշխատանքային շաբաթը մեկնարկել են Վանաձոր համայնքի համաբուժարաններ, բժշկական կենտրոն, Գուգարքի տարածաշրջանի առողջության կենտրոններ հերթական շրջայցով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սպասարկման և կցագրման գործընթացին հետևելու նպատակով: Այցելություններ են իրականացվել նաև «Վանաձորի ընտանիքի և երեխաների աջակցման կենտրոն», «Վանաձորի Տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոն» (ՏՄԱԿ) և «Վանաձորի պետական համալսարանի «Բազում» ուսումնամարզական հանգրվան», ինչպես նաև հյուրանոցներ և հյուրատներ, այստեղ ապաստան գտած քաղաքացիների առողջական վիճակին ծանոթանալու և անհրաժեշտ խորհրդատվություն տալու նպատակով:
Ներկա դրությամբ Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի համաբուժարանների և առողջության կենտրոնների կողմից զննվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2227 քաղաքացի, նրանցից կցագրված են 2102-ը, մնացածը կցագրման փուլում են: Վանաձորի բժշկական կենտրոնում ներկայում ստացիոնար բուժում է ստանում 7 բուժառու:
Նմանատիպ շրջայցերը, ինչպես նշում է Ռուզաննա Պողոսյանը, հնարավորություն են տալիս հայտնաբերելու խրոնիկ հիվանդություններ և հաշմանդամություն ունեցող անձանց, հետևողական լինելու նրանց հետագա բուժման կազմակերպման գործում:
Վարչության պետի տեղակացմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային ծրագրի ղեկավար Սոնյա Առուշանյանի հետ համագործակցությամբ ներկայում իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մինչև 18 տարեկան երեխաների առողջական վիճակի գնահատում և համապատասխան բուժօգնության տարամադրում:
Նման այցելությունները կրելու են շարունակական բնույթ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06