Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քննարկվել են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների վաղ հայտնաբերման հետ կապված հարցեր 01.09.2023
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային քննարկում՝ Լոռու մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հայտնվելու ռիսկի գոտում գտնվող երեխաների բացահայտման աշխատանքների ակտիվացման, անհրաժեշտ աջակցության տրամադրման, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելուն ուղղված մի շարք հարցեր:

Վերագործարկվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը 01.09.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը և Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ այսօր դիմավորել են Գյումրի-Վանաձոր-Գյումրի առաջին էլեկտրագնացքով Վանաձոր ժամանած Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանին և այլ պաշտոնատար անձանց:

Վարչապետը Լոռու մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին 29.08.2023
Լոռու մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին:

Օգոստոսի 29-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Լոռու մարզ 29.08.2023
Վարչապետը նախ այցելել է Ալավերդի համայնքի Հագվի գյուղ, որտեղ ավարտական փուլում է մոդուլային դպրոցի կառուցումը: Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 755 մլն դրամ: 140 աշակերտի համար նախատեսված դպրոցը շահագործման կհանձնվի մինչ դեկտեմբեր: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը եղել է Օձուն բնակավայրում՝ ծանոթացել մարզաառողջարանային կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին, որոնց 80%-ն արդեն ավարտվել է: Մարզաառողջարանային կենտրոնի 2021 և 2022 սուբվենցիոն ծրագրերի համար հատկացվել է, համապատասխանաբար, 114 մլն 433 հազար և 91 մլն 107 հազար դրամ: Միջոցների 55 տոկոսը հատկացրել է Կառավարությունը: Այնուհետև վարչապետին ներկայացրել են Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման և տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքները: Կատարվել է աշխատանքների 60%-ը: Հիմնովին վերանորոգված կենտրոնի և 2000 քառ. մ. բարեկարգված տարածքի 2019-2022 և 2023 սուբվենցիոն ծրագրերի արժեքը կազմել է, համապատասխանաբար, 68 մլն 366 հազար և 24 մլն 359 հազար դրամ: Մ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում է 28.08.2023
Վանաձորում կայացած խորհրդակցության ժամանակ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը և պատասխանատու այլ պաշտոնյաներ վարչապետին են ներկայացրել է Լոռու մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Հայտարարություն 25.08.2023
Սեպտեմբերի 1-հոկտեմբերի 1-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական կգործարկվի Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ Այն կաշխատի ամենօրյա ռեժիմով, բացառությամբ՝ չորեքշաբթի օրերի։ Ուղևորության տևողությունը կկազմի 1 ժամ 32 րոպե: Տոմսերը կվաճառվեն էլեկտրագնացքում՝ գանձապահ-ուղեկցորդների կողմից։



