Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Անհայտ զինվորի օրը

04.12.2023

Դեկտեմբերի 3-ը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է՝ որպես Անհայտ զինվորի օր։ Օրվա կապակցությամբ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում տեղադրված Անհայտ զինվորի հուշարձանի մոտ միջոցառում էր կազմակերպվել՝ ի հիշատակ ոչ միայն ռուս, այլև նախկին խորհրդային երկրների զինվորների, ռազմական գործողություններին մասնակցած և սխրանքներ գործած անձանց, որոնց անուններն անհայտ են:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Կարեն Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության հյուպատոս-խորհրդական Յուրի Կովալկոն, Գյումրու Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևը, փոխմարզպետի օգնական Ալբերտ Դանիելյանը, այլ պաշտոնյաներ և հյուրեր:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անհայտ կորած զինվորների հիշատակը և ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին:
Լոռու մարզպետի աշխատակազմի անունից խոսք հնչեցրեց Ալբերտ Դանիելյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17