Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանին և ՄՍԾ ներկայացուցիչներին: Մարզպետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ՄՍԾ կառույցների գործունեության, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման, մարզի սոցիալական վիճակին ուղղված և քաղաքացիների խնդիրներին առնչվող մի շարք հարցեր: Լոռու մարզպետը բարձր է գնահատել ՄՍԾ-ների աշխատանքը և կարևորել տարածքային կենտրոնների միջոցով քաղաքացիների կողմից բարձրացված սոցիալական բնույթի հարցերին արագ արձագանքելու փաստը: Արամ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ՄՍԾ֊ին Լոռու մարզպետի աշխատակազմի հետ սերտ և ակտիվ համագործակցելու համար:

Մարզական նվաճումները՝ մարզի ղեկավարի ուշադրության կենտրոնում 10.07.2023
Հունիսի 12-18-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնության պատանիների ազատ ըմշամարտի առաջնությունում վանաձորցի մազիկ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյանի սան Վլադիմիր Ազարյանը 65 կգ քաշային կարգում նվաճել է 3-րդ պատվավոր տեղը: Այդ առիթով այսօր նրան հյուրընկալել էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Մարզիկին ուղեկցում էր Լոռու մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ժիրայր Հովհաննիսյանը: Մարզի ղեկավարը շնորհավորեց մարզիկին հաղթանակի և մարզի ու հանրապետության պատիվը բարձր պահելու համար:

Արամ Ռևազյանն արժանացավ Լոռու մարզպետի շնորհակալագրի 10.07.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց և շնորհակալագրով պարգևատրեց Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի նախկին պետ Արամ Ռևազյանին, ով արդեն անցել է վաստակած հանգստի: Մարզի ղեկավարն իր խոսքում բարձր գնահատականի արժանացրեց Ա. Ռևազյանի բազմամյա նվիրված աշխատանքը մշակույթի և սպորտի բնագավառում. -Ձեր շնորհիվ Լոռու մարզը նշված ոլորտներում մշտապես արձանագրել է հաջողություններ: Շնորհակալություն ձեր ներդրման և գնահատելի ավանդի համար,-ասաց Ա. Խաչատրյանը: Ա. Ռևազյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց գնահատականի համար՝ ընդգծելով, որ մարզպետի շնորհակալագրին արժանանալն իր համար չափազանց պարտավորեցնող է.

Լոռու մարզպետը պարգևատրել է բազմազավակ ընտանիքին 07.07.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր վանաձորցի բազմազավակ հայր Արեն Մոսինյանին և նրա ավագ որդուն: Ա. Մոսինյանը դաստիարակում է 7 որդի և միաժամանակ զբաղվում գործարարությամբ: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք: Լոռու մարզպետը հետաքրքրվել է երեխաների առողջությամբ, ուսումնառությամբ, ընտանիքի սոցիալական վիճակով, շնորհավորել բազմազավակ ընտանիքին նախօրեին մկրտվելու կապակցությամբ, մաղթել նրանց նորանոր հաջողություններ: Արամ Խաչատրյանը բարձր է գնահատել բազմազավակ ծնողների աշխատասիրությունը, ընտանիքի և երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունքը:

Վանաձորում բացվեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակը 06.07.2023
Այսօր Վանաձորում՝ Տիգրան Մեծ 24/3 հասցեում, տեղի ունեցավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման պաշտոնական հանդիսավոր բացումը։ Բացման արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն․Գ․ տկն․ Անդրեա Վիկտորինը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Բացման արարողությանը հաջորդեց Լոռու մարզում մարդու իրավունքների պաշտպանության հիմնական խնդիրների վերաբերյալ քննարկում Վանաձորի «Լոֆթ» կենտրոնում:

ՀՀ կառավարության այսօրվա նիստում կայացված որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կկատարվի վերաբաշխում 313 մլն 995 հազար դրամ գումարի չափով՝ գումարն ուղղելով ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում կրթահամալիների ստեղծման և դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար: ՀՀ կառավարության կողմից որդեգրած և ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով ամրագրված 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի օժանդակությամբ մեկնարկել է ՀՀ մարզերի գյուղական բնակավայրերում կրթահամալիրների ստեղծման ծրագիրը։ Կրթահամալիրների ստեղծմամբ նախատեսվում է իրագործել ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված հետևյալ նպատակները.