Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի որոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Մեսրոպ Հազրոյանը

24.05.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 24-ին Վանաձորի բժշկական կենտրոնի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Մեսրոպ Հազրոյանին:

Լոռու մարզպետի 2024թ. –ի մայիսի 23-ի 273-Ա որոշմամբ՝ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ Վահագն Մկրտչյանին ազատվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից: Լոռու մարզպետի մայիսի 23-ի 274-Ա որոշմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պարտականությունների կատարումը մինչև մրցույթի արդյունքում տնօրենի ընտրությունը, դրվել է բժշկական կենտրոնի փոխտնօրեն Մեսրոպ Հազրոյանի վրա:

Մարզպետ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Վահագն Մկրտչյանին պաշտոնավարման 5 տարիներին կատարած աշխատանքի, արձանագրված հաջողությունների համար, իսկ նորանշանակ պաշտոնակատարին մաղթել աշխատանքային հաջողություններ:
Վահագն Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ արդյունավետ ու բեղմնավոր աշխատանքի համար՝ մաղթելով հետագա հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ:
Տնօրենի պաշտոնակատար Մեսրոպ Հազրոյանը շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարին՝ վստահության, Վահագն Մկրտչյանին՝ համատեղ աշխատանքի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-21 16:28:49