Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Բերքի տոնի և Գյուղատնտեսի օրվա առթիվ 20.10.2018
Լոռու գյուղատնտեսության ոլորտի հարգելի՛ աշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսի օրվա և Լոռու ավանդական Բերքի տոնի առթիվ Թանկագի՛ն բարեկամներ, ամբողջ տարվա ընթացքում մեզանում չկա մի տոն, որում չլինի ձեր մասնակցությունը՝ ձեր արդար աշխատանքի բերք ու բարիքներով: Այսօր էլ, ահա, ձեր տոնն է, և պատահական չէ, որ այն նշվում է աշնան ամենագունեղ այս օրերին, երբ բնությունն առատաձեռն վարձահատույց է եղել ձեզ՝ ձեր տքնաջան աշխատանքի դիմաց: Զուր չէ, որ հնուց ի վեր ձեր տքնանքի արդյունքը ժողովուրդը բնորոշում է «ապրել» իմաստով՝ այն անվանելով ԱՊՐՈՒՍՏ:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Տաշիրի օրվա առթիվ 14.10.2018
Սիրելի՛ տաշիրցիներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ քաղաքի օրվա կապակցությամբ: Տասնամյակներ շարունակ Տաշիր քաղաքը հանրապետության մյուս քաղաքների հետ պահպանել է հայի դիմագիծն ու դարերից եկող ազգային սովորությունները վերածել կայուն ավանդույթների: Արարելով հայրենի քաղաքում, Դուք շարունակում եք շենացնել Ձեր սիրելի ծննդավայրն ու նոր երանգներով ու նոր տրամադրությամբ դիմավորում քաղաք այցելած հյուրերին: Այսուհետ ևս մաղթում եմ նորանոր զարգացումներ և առաջընթաց՝ ինչպես քաղաքում, այնպես էլ ժողովրդի կյանքում և աշխատանքի մեջ:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Վանաձորի օրվա կապակցությամբ 12.10.2018
Սիրելի՛ վանաձորցիներ, շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի՝ Վանաձորի օրվա կապակցությամբ: Վանաձորը մեզնից շատերի համար ծննդավայր է, ոմանց համար՝ հարազատ դարձած քաղաք, հյուրերի համար՝ հյուրընկալ անկյուն: Այս օրը, սակայն, բոլորիս տոնն է: Նրանց տոնը, ովքեր ապրում, արարում են Վանաձորում ու վայելում մեր քաղաքի բոլոր գույները: Քաղաքի տոնին նվիրված պաստառներն ի լուր աշխարհի ազդարարում են՝ Վանաձորը հաղթող սերունդների քաղաք է: Ու հաղթանակներն այդ շարունակական են: Հենց հաղթող սերունդների տեսակն էր, որ միանալով համաժողովրդական թավշյա հեղափոխությանը, եկավ ևս մեկ անգամ հաստատելու, որ վանաձորցին անկոտրում է, որ վանաձորցին է իր քաղաքի, իր հողի տերը:

Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Գրքի նկատմամբ սերը մեզանում հաճախ հասել է պաշտամունքի աստիճանի ու, սերնդեսերունդ փոխանցվելով, հասել մինչև մեր օրերը։ Ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ այդ սերը ոչ միայն պահպանվում, այլև հարստանում է նոր, գեղեցիկ ավանդույթներով՝ հետաքրքիր միջոցառումներով, գրքերի քննարկումներով ու շնորհանդեսներով, հոբելյաններին, պետական և ազգային տոներին նվիրված ցերեկույթներով, գրողների հետ հանդիպումներ կազմակերպելով:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ 20.09.2018
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ: 2018 թվականի Անկախության այս տոնը իր նախորդների համեմատ ամենապանծալի և նվիրականն է համայն հայության համար, քանի որ անկախության 27-ամյակը մենք նշում ենք նո՛ր Հայաստանում, ժողովրդի իրական իշխանությամբ ապրող Հայաստանում, համերաշխությամբ և սիրո հեղափոխությամբ վերածնված Հայաստանում:

Համապետական շաբաթօրյակ, Գուգարքի անտառտնտեսություն 08.09.2018
Համապետական շաբաթօրյակին Մարգահովիտ, Լերմոնտովո և Գուգարք համայնքները մասնակցել են ընդգրկուն կազմով: Նրանց են միացել նաև Գուգարքի և Եղեգնուտի անտառտնտեսությունների աշխատակիցները: Մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են տարվել անտառամերձ գոտիներում, դուրս են բերվել ցախն ու աղբը, որպեսզի անտառը զերծ պահեն հրդեհի վտանգից: