Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 23.04.2020
Սիրելի՛ լոռեցիներ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի, սրբադասված նահատակների հիշատակին: Ապրիլի 24-ը ոչ միայն սգո օր է, այլև՝ պահանջատիրության: Յուրաքանչյուր տարի այս օրը հերթական առիթ է ի լուր աշխարհի բարձրաձայնելու, որ կանգուն է հայոց ոգին, որ սերունդների հիշողություններում վառ է պատմական արդարության վերականգնման պահանջը:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎ ԱՌԹԻՎ 16.04.2020
Ոստիկանության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, հարգելի՛ վետերան ոստիկաններ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: Մեր պետականության կայացման գործում անուրանալի ավանդ ունենալով՝ դուք շարունակում եք նվիրումով ծառայել մեր հայրենիքին ու ժողովրդին: Ոստիկանության համակարգի մի մասը կազմելով՝ Լոռու մարզային կառույցը ևս պատվով է կատարում իր վրա դրված դժվարին առաքելությունը: Հատկապես հայ ժողովրդի համար, այս օրհասական պահերին մեզնից յուրաքանչյուրը առավել քան երբևէ ապավինում է ձեր օգնությանը:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ և ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 07.04.2020
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Հայ ժողովուրդը դեռևս իր պատմության ակունքներից առանձնահատուկ պաշտամունք է տածել մայրերի նկատմամբ, նրանց օրհնությամբ ու սուրբ աղոթքներով են զավակները մեկնարկել իրենց կյանքի ուղին, դեմ հանդիման գնացել ցանկացած դժվարության՝ վստահությամբ, որ երբեք չեն ձախողի: Սիրելի՛ մայրեր, կանայք Աշխարհի լավագույն ստեղծագործությունները ձեզ են ձոնվել, պոետներն ու երաժիշտները, թատերագիրները և գեղանկարիչները, քանդակագործներն ու ճարտարապետները ձեզնով են ոգեշնչվել՝ ստեղծելով աշխարհի մեծագույն գլխուգործոցները: Դուք եք կյանքի սկիզբը, այն կենսատու ուժը, որը մեզնից յուրաքանչյուրին ապրելու և արարելու ուժ է տալիս:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 27.03.2020
Թատերարվեստի հարգարժա՛ն գործիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Դարեր շարունակ հանդիսանալով հայ մշակույթի ամուր սյուներից մեկը՝ թատրոնը մեծ ավանդ է բերում հոգևոր արժեքների տարածման ու զարգացման, ինչպես նաև սերունդների աշխարհայացքի ձևավորման գործում: Մեր ժողովրդի համար թատրոնը միշտ ունեցել է առանձնահատուկ կարևորություն: Այս օրը դառնում է ոչ միայն թատերագրինը, բեմադրիչինն ու դերասանինը, այլև թատրոնում աշխատող բոլոր մարդկանց տոնը... Նրանց, ում հանդիսատեսը չի տեսնում, չի ճանաչում, սակայն նաև նրանց ջանքերով է թատրոնը թատրոն մնում: Աշխարհին թատերական գործիչների մի ողջ աստղաբույլ տված ժողովուրդն, ինչ խոսք, ունի նրանց անվանն ու վաստակին արժանի թատրոններ, ինչի պակասը չի զգում մեր անկախ հանրապետությունը, մեր մարզը:

Սրբազա՛ն հայր Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ: Գնահատելի և տեսանելի են Ձեր ջանքերը հայրենասիրության և հավատքի ամրապնդման, կրոնական կազմակերպությունների և հանրության մեջ հանդուրժողականություն սերմանելու և արժանապատվորեն պահպանելու համար: Ձեր գործունեության հետ են շաղկապվում Լոռու մարզի հոգևոր մշակույթի զարգացումը, մարզային և համայնքային իշխանությունների հետ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովրդի: Ձեր ջանքերով նաև այսօր մարզում բազմաթիվ երախտագիտության արժանի բարեգործական ծրագրեր են կյանքի կոչվում:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի՝ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 06.03.2020
Սիրելի՛ կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի` կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Գարնանային զարթոնքի այս գեղեցիկ օրը ևս մեկ պատեհ առիթ է մեր հիացմունքն ու խոնարհումը հայտնելու ձեզ: Մեր երկրում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չլինի ձեր փայլուն ներգրավվածությունը, ինչի համար մեր ողջ հասարակության անունից երախտագիտությունս եմ հայտնում և գլուխ խոնարհում ձեր վաստակի առջև: