Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների
Առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 1997թ. մայիսի 6-ի «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» թիվ ՆՀ-728 հրամանգրի 1.6 կետը, ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 333-Ն որոշման 2-րդ կետը, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզպետի նոյեմբերի 9-ի 2011թ., թիվ 373-Ն որոշումը Լոռու մարզպետարանում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մինչև ս.թ. դեկտեմբերի 27-ն իրականացնում է Լոռու մարզպետարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում։
Հայտարարված է` 01.12.2014
Վերջին ժամկետը` 27.12.2014
Պատասխանատու անձ` Ս.Խալաթյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,2-րդ հարկ 202սենյակ
Հեռ.` (+374)3220413
«Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան ձևավորվող սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմիններին /ՍԾՏՏՄ/ կից հասարակական հիմունքներով գործող սոցիալական աջակցության խորհուրդների կազմը համալրելու համար մարզում տնտեսավարող ոչ առևտրային կազմակերպությունները կարող են հայտ ներկայացնել ՀՀ Լոռու մարզպե¬տարան նշելով` առաջադրվող և իր համաձայնությունը տված թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, հեռախոսահամար/ներ/ը: Հայտին պարտադիր պետք է կցված լինեն թեկնածուի համառոտ կենսագրականը, թեկնածուի կողմից վերջին երեք տարիների ընթացքում թիրախային խմբի շահառուների հետ տարված աշխատան¬քային գործունեության վերաբերյալ տեղեկատվություն /նշված տվյալները չպարունակող հայտերը չեն քննարկվի/:
Հայտարարված է` 17.11.2014
Վերջին ժամկետը` 15.12.2014
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
Միամսյակ՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը 2014թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնահարցերի լուծմանը նվիրված միամսյակ, որի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ կկազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ, հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործությունների ցուցահանդեսներ, համերգներ, իսկ գրական լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն «Լիարժեք կյանք» պարբերականի էջերում:
Հայտարարված է` 13.11.2014
Վերջին ժամկետը` 10.12.2014
Պատասխանատու անձ` Ս.Լամբարյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,3-րդ հարկ 304սենյակ
Հեռ.` (+374)3223399
Մասնակցենք հայրենաշահ մարաթոնին
Հարգելի հայրենակիցներ. «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է կարևորագույն մի ծրագիր, որի նպատակն է նպաստել Արցախը Մայր հայրենիքին կապող ավտոմայրուղու կառուցմանը: Այդ նպատակին է ծառայելու Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում անցկացվելիք առաջիկա դրամահավաք մարաթոնը:
Հայտարարված է` 10.11.2014
Վերջին ժամկետը` 20.11.2014
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
Օրենսդիր եւ օրինաստեղծ մարմինների աշխատակիցների կատարելագործման եւ վերապատրաստման վերաբերյալ (985 Կբ)
Հայտարարված է` 05.11.2014
Վերջին ժամկետը` 00.00.0000
Պատասխանատու անձ` Հ.Մկրտչյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,4-րդ հարկ 402սենյակ
Հեռ.` (+374)32225325
էլ. փոստ`
ՀՀ Լոռու մարզպետարանը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ՝ հետեւյալ թափուր ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների համար՝
Հայտարարված է` 10.10.2014
Վերջին ժամկետը` 21.11.2014
Պատասխանատու անձ` Ա.Ջանազյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,4-րդ հարկ 405 սենյակ
Հեռ.` (+374)32223102