Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ԵՀԳԳԶԾ)» շրջանակներում իրականացվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագիրը Լոռու մարզի արտադրող և վերամշակող խմբերից ընդունում է հայտադիմումներ ծրագրում ընդգրկվելու համար:

Հայտարարված է` 18.04.2015

Վերջին ժամկետը` 15.05.2015

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2015թ. ապրիլի 1-ին ժամը 1100-ին ՀՀ Լոռու մարզպետարանում տեղի կունենա ՀՀ Լոռու մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը հետևյալ օրակարգով՝

Հայտարարված է` 30.03.2015

Վերջին ժամկետը` 01.03.2015

Պատասխանատու անձ` Լ.Բերոյան
Հասցե` ք.Վանաձոր,Lոռու մարզպետարան,1-ին հարկ 105 սենյակ
Հեռ.` (+374)32243447

Օրենսդիր եւ օրինաստեղծ մարմինների աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանն եւ փոխանակմանն ուղղված ծրագիր ԱՄՆ-ում (1002 Կբ)

Հայտարարված է` 02.03.2015

Վերջին ժամկետը` 15.04.2015

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների

Առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 1997թ. մայիսի 6-ի «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» թիվ ՆՀ-728 հրամանգրի 1.6 կետը, ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 333-Ն որոշման 2-րդ կետը, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզպետի նոյեմբերի 9-ի 2011թ., թիվ 373-Ն որոշումը Լոռու մարզպետարանում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մինչև ս.թ. դեկտեմբերի 27-ն իրականացնում է Լոռու մարզպետարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում։

Հայտարարված է` 01.12.2014

Վերջին ժամկետը` 27.12.2014

Պատասխանատու անձ` Ս.Խալաթյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,2-րդ հարկ 202սենյակ
Հեռ.` (+374)3220413

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան ձևավորվող սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմիններին /ՍԾՏՏՄ/ կից հասարակական հիմունքներով գործող սոցիալական աջակցության խորհուրդների կազմը համալրելու համար մարզում տնտեսավարող ոչ առևտրային կազմակերպությունները կարող են հայտ ներկայացնել ՀՀ Լոռու մարզպե¬տարան նշելով` առաջադրվող և իր համաձայնությունը տված թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, հեռախոսահամար/ներ/ը: Հայտին պարտադիր պետք է կցված լինեն թեկնածուի համառոտ կենսագրականը, թեկնածուի կողմից վերջին երեք տարիների ընթացքում թիրախային խմբի շահառուների հետ տարված աշխատան¬քային գործունեության վերաբերյալ տեղեկատվություն /նշված տվյալները չպարունակող հայտերը չեն քննարկվի/:

Հայտարարված է` 17.11.2014

Վերջին ժամկետը` 15.12.2014

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

Միամսյակ՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը 2014թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնահարցերի լուծմանը նվիրված միամսյակ, որի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ կկազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ, հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործությունների ցուցահանդեսներ, համերգներ, իսկ գրական լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն «Լիարժեք կյանք» պարբերականի էջերում:

Հայտարարված է` 13.11.2014

Վերջին ժամկետը` 10.12.2014

Պատասխանատու անձ` Ս.Լամբարյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,3-րդ հարկ 304սենյակ
Հեռ.` (+374)3223399

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43