Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ



Պահանջվում են աշխատողներ

«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ քիմկոմբինատի արտադրամասերի վերագործարկման եւ պարարտանյութերի (կարբամիդ, կալիումական, ամոնիումի սուլֆատ) արտադրության կազմակերպման համար գործարանը կատարում է մասնագետների հավաքագրում եւ ուսուցում: Արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ մասնագետների ցանկը կցվում է

Հայտարարված է` 14.07.2012

Վերջին ժամկետը` 31.10.2012

Պատասխանատու անձ` Ա.Պ.Սնեգիրյով
Հասցե` ք.Վանաձոր, Վարդանանց 2
էլ. փոստ`

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

2012թ. հունիսի 29-30-ը Երևանի «Անի պլազւս» հյուրանոցում Եվրոպական միության կոդմից ֆինանսավորվող «Ամեն ինչ մեզ համար՝ մեզ հետ» ծրագրի շրջանակներում «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունր /նախագահ, Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի անդամ Սուրեն Մաղաքյան/ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցու¬թյամբ հրավիրել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանություն, թե՞ սոցիալական ներառում:

Հայտարարված է` 03.07.2012

Վերջին ժամկետը` 30.07.2012

Պատասխանատու անձ` Վալերի Ջաղինյան
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

Ազգագրական, ժողովրդական պարային համույթների համերգ

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում 2012թ. հուլիսի 2-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկայանա ազգագրական, ժողովրդական պարային համույթների համերգ` Ռուսաստանի, Վրաստանի, Պարսկաստանի պարային համույթների մասնակցությամբ:

Հայտարարված է` 29.06.2012

Վերջին ժամկետը` 02.07.2012

Պատասխանատու անձ` Ա.Ռեւազյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 4-02-66

Հրավիրում է «Բազե 2012»-ը

2012թ. օգոստոսի 13-ից 19-ը Ծաղկաձորում կազմակերպվելու է «Բազե 2012» համահայկական երիտասարդական հավաքը:

Հայտարարված է` 21.06.2012

Վերջին ժամկետը` 06.07.2012

Պատասխանատու անձ` Տ.Բադոյան, Ա.Ռեւազյան
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

Մարզի աշակերտների եւ մանկավարժների մեծարման ցերեկույթ

Ս/թ հունիսի 21–ին ժամը 12.00–ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում հաղթած և դիպլոմներով ու գովասանագրերով պարգևատրված աշակերտների և նրանց ուսուցիչների, ինչպես նաև «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգերում հաղթած մանկավարժների, և առարկայական լավագույն ուսուցիչների մեծարում:

Հայտարարված է` 12.06.2012

Վերջին ժամկետը` 21.06.2012

Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 23299. (+ 374 322) 23537
էլ. փոստ`

Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է

Հունիսի 17-ից հուլիսի 7-ին Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը կիրականացնի «Սահմանից՝ Սահման(Border2Border)» նախաձեռնությունը: Ծրագրի մասնակիցները՝ 6 հոգուց բաղկացած Խաղաղության կորպուսի երկու խումբ, քայլարշավ-քարոզարշավ են անելու Հայաստանի ողջ տարածքով:

Հայտարարված է` 06.06.2012

Վերջին ժամկետը` 17.06.2012

Պատասխանատու անձ` Դեվիդ Լիլլի
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
Հեռ.` (010) 513 511

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-18 17:45:55