Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունվարի 22-ին աշխատանքային քննարկում է ունեցել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Ներկա են եղել նաև մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի ղեկավար Կամո Աշրաֆյանը: Մարզի ղեկավարը վստահություն է հայտնել, որ անձամբ իր և մարզպետի աշխատակազմի հետ ակտիվ համագործակցությամբ հնարավոր կլինի օպերատիվ կերպով արձագանքել համայնքներում առկա խնդիրներին.

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունվարի 22-ին խորհրդակցություն է անցկացրել ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ: Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի այլ պատասխանատու պաշտոնյաներ: Մարզի ղեկավարը, ձյան տեղումներով պայմանավորված, կարևորել է մարզի տարածքով անցնող միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներն օպերատիվ կերպով ձյան շերտից մաքրելու, աղավազային խառնուրդով մշակելու անհրաժեշտությունը:

Հունվարի 19-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետի աշխատակազմին, համայնքների ղեկավարներին, պետական և ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարներին ներկայացրեց Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին։ Ներկա էր նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը: Նախարարը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Արամ Խաչատրյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով երեք տարիների ընթացքում նրա աշխատանքային գործունեության արդյունքները։ -Հարգելի պարոն Խաչատրյան, դուք ձեր պաշտոնը ստանձնել էիք բավականին բարդ ժամանակահատվածում ու նաև բարդ փուլում եք իրականացրել ձեր աշխատանքային պարտավորությունները, բավականին բարդ հարցեր լուծում են ստացել,-ասաց նախարարը:

Արտաքին կապեր-2023 18.01.2024
2023թ. ակտիվ միջազգային համագործակցություն է ծավալվել, այդ թվում՝ հայ-ֆրանսիական • Հոկտեմբերին աշխատանքային այցով Լոռիում էին Ֆրանսիայի Հարավային Պրովանս Ալպեր Կոտ դ՛Ազյուր շրջանի ապակենտրոնացված համագործակցության ծառայության ներկայացուցիչները։ Քննարկվել են համագործակցության առաջնային ոլորտները և երկու մարզերի տարբեր քաղաքների բարեկամական նոր հարաբերությունների հատատմանն ուղղված քայլերը։ հայ-չինական • Լոռու մարզի պատվիրակությունը մարզպետի գլխավորությամբ այցելել է ՉԺՀ համագործակից Շանսի նահանգի Թայյուան քաղաք՝ մասնակցելու «Էներգիայի և ցածր ածխածնային զարգացման» ֆորումին:

ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԸ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ 18.01.2024
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Արամ Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ: Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, մաղթել աշխատանքային հաջողություններ:

Անձնակազմի կառավարում, Փաստաթղթաշրջանառություն, Հասարակայնության հետ կապեր -2023 18.01.2024
Անձնակազմի կառավարում. Լոռու մարզպետի աշխատակազմում հաշվետու տարում առկա է եղել 112 հաստիք, որից 91-ը՝ քաղաքացիական ծառայողների հաստիքներն են, որից թափուր է 7-ը: 1 պաշտոն ժամանակավոր (ֆիզ.արձակուրդ) թափուր է: 2023 թ. ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարվել և անց է կացվել 11 ներքին և 1 արտաքին մրցույթ, իսկ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարվել և անց է կացվել 2 մրցույթ։ Վերապատրաստվել է 20 քաղաքացիական ծառայող: 2023 թվականի ընթացքում աշխատանքից ազատվել է 3 քաղծառայող, ընդունվել 1-ը: