Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Գյուլագարակում 02.07.2024
Մարզի ղեկավարը Գյուլագարակ համայնքում հուլիսի 2-ին անցկացրել է քաղաքացիների ընդունելություն: Բնակիչները հարցեր են բարձրացրել հողահատկացման, հողերի օտարման, սոցիալական աջակցության, բնակարանային պայմանների բարելավման, գյուղատնտեսական աջակցության ծրագրերի, բժշկական օգնության տրամադրման, ջրհեղեղից տուժած բնակարանների, հողատարածքների, ջրամատակարարման վերաբերյալ և այլն:
ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով՝ հուլիսի 1-ին Լոռու մարզի տարբեր համայնքներից Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց 150 երեխա: Երեխաներին բարի ճանապարհ մաղթեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, վարչության մասնագետները: Ողջունելով ճամբարականներին՝ նրանց մաղթեցին անմոռանալի հանգիստ, վառ և տպավորիչ հիշողություններ և նշեցին, որ պետական աջակցությամբ տարիներ շարունակ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի երեխաներին պարգևել ամառային անհոգ առօրյա: Ծնողներն իրենց հերթին շնորհակալություն հայտենցին երեխաներին նման հնարավորություն տալու համար:

Անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 02.07.2024
Հուլիսի 2-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ՝ Լոռու մարզային ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Զաքարյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Վահան Անտոնյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Արմեն Հակոբյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ Մարինե Սարգսյանը:

Կուրթան և Վարդաբլուր համայնքներում մանկապարտեզներ են հիմնանորոգվում և կառուցվում 02.07.2024
ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված «300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում։ Գյուլագարակ համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Կուրթան և Վարդաբլուր բնակավայրերում հետևել է ՀՀ կառավարություն- համայնք համատեղ ներդրմամբ սուբվենցիոն միջոցներով իրականացվող մանկապարտեզների հիմնանորոգման և կառուցման աշխատանքներին: Կուրթանի մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրային արժեքը 82 մլն 147 հազար դրամ է, որից (70 տոկոսը պետության և 30 տոկոսը համայնքային ներդրումն է): Նախատեսվում է 1991թ. կառուցված 7 հատվածներից բաղկացած մանկապարտեզի 4 հատվածների հիմնանորոգում՝ 60 երեխայի համար(երկու խումբ)։ Նախատեսվում է նաև բակի բարեկարգում։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 29-ին այցելել է Ալավերդի համայնք, հետևել Սանահին կայարան թաղամասում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքներին։ Մարզի ղեկավարն այստեղ հանդիպել է նաև թաղամասի ավտոմոբիլային կամրջի վերականգնման նպատակով ՏԿԵ նախարարության կողմից գործուղված մասնագետների հետ։ Նրանց հետ քննարկվել են աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք հարցեր։

Մարզպետը Գյուլագարակ համայնքում խորհրդակցություն է անցկացրել 02.07.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հուլիսի 1-ին աշխատանքային այցով Գյուլագարակ համայնքում էր: Մարզի ղեկավարին ուղեկցում Էին մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի մի խումբ ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: Համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների, ավագանու հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Արամ Ղազարյանը քննարկել է համայնքում առկա և հրատապ լուծումներ պահանջող խնդիրները, դրանց լուծման ուղիները, անդրադարձել համայնքի զարգացման հեռանկարներին:



