Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ 12.02.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային այլ պատասխանատուներ: Հանդիպման նպատակն էր դպրոցների պատասխանատուների հետ քննարկել կրթության որակի բարելավմանն ուղղված մի շարք հարցեր:

Աշխատանքային խորհրդակցություն 09.02.2024
Այսօր Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, պատասխանատու այլ պաշտոնյաներ: Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններով, ներկայացրել են ընթացքի մեջ գտնվող և առաջիկայում մեկնարկող ծրագրերը, ընթացիկ խնդիրները:

Խորհրդակցություն ՀՀ ՏԿԵ նախարարությունում 09.02.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև հանրապետության մյուս մարզերի մարզպետները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը և «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Կարեն Գրիգորյանը։ Օրակարգային առաջին հարցով քննարկվել են կապիտալ ծրագրերի որակի հետ հապված հարցեր։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մասնակցել է ՏԿԵ նախարարությունում անցկացված խորհրդակցությանը 06.02.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մասնակցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ անցկացված 2024 թվականի առաջին խորհրդակցությանը։ Նախարարը խորհրդակցության սկզբում ներկայացրել է նախարարության 2023 թվականի կատարողականը, որը կազմում է 98,2 %։ Կապիտալ ծրագրերի կատարողականը 96,1 % է, իսկ սուբվենցիոն ծրագրերի կատարողականը՝ 132 %: Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ դա համատեղ աշխատանքի արդյունք է և հորդորել այս տարի ևս պահել աշխատանքի նույն տեմպը։

Պայմանագրերի լուծման գործընթացներ են նախաձեռնվել «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի և «ՍՏԱԳ» ՍՊԸ-ի հետ 06.02.2024
Տեղեկացնում ենք, որ պայմանագրային պարտավորությունները պատշաճ չկատարելու պատճառով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պայմանագրերի լուծման գործընթացներ է նախաձեռնել Գուգարքի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի և Ստեփանավանի տարածաշրջանում ընթացիկ պահպանման աշխատանքներ իրականացնող «ՍՏԱԳ» ՍՊԸ-ի հետ։

Անցկացվել է «Լոռվա ձմեռ» 50-րդ ավանդական մարզատոնահանդեսը 05.02.2024
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, համայնքային իշխանությունների այլ ներկայացուցիչների, անվանի մարզիկների, բազմաթիվ մարզասերների և հյուրերի հետ մասնակցել են Թեժ լեռան հովտում անցկացվող «Լոռվա ձմեռ֊2024» 50-րդ ավանդական մարզատոնահանդեսին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել համայնքապետի պաշտոնակատար Ա.Փելեշյանը՝ ներկաներին մաղթելով լավ օր և բարձր տրամադրություն։