Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիտարկվել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը

Դիտարկվել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը 09.09.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը: Նախարարին ուղեկցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, ՃԴ տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը, Վանաձորի, Թումանյանի և Ալավերդու համայնքապետեր Արկադի Փելեշյանը, Սուրեն Թումանյանը և Դավիթ Ղումաշյանը:

Լոռու մարզը լավագույնս ներկայացավ «Արվեստների և արհեստների» փառատոնին

Լոռու մարզը լավագույնս ներկայացավ «Արվեստների և արհեստների» փառատոնին 09.09.2024

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում սեպտեմբերի 7-ին անց է կացվել ավանդական դարձած՝ «Արվեստների և արհեստների» 12-րդ միջազգային փառատոնը, որը կրում էր «Տուրիզմը միավորում է մշակույթներ» խորագիրը։ Փառատոնը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզպետարանների և «MEDIA ONIX» մշակույթի և տուրիզմի պրոպագանդման ընկերության աջակցությամբ:

«Երազնավուր». կայացավ համերգ նվիրված մեծն շանսոնյեի 100-ամյակին

«Երազնավուր». կայացավ համերգ նվիրված մեծն շանսոնյեի 100-ամյակին 09.09.2024

Շառլ Ազնավուրին նվիրված հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 8-ին Վանաձորի Հայքի հրապարակում տեղի ունեցավ «Երազնավուր» տոնական ինքնատիպ համերգը՝ նվիրված մեծն շանսոնյեի 100-ամյակին։

Դիտարկվել են Ալավերդի համայնքում պետության ամբողջական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները

Դիտարկվել են Ալավերդի համայնքում պետության ամբողջական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները 04.09.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության մասնագետները սեպտեմբերի 3-ին այցելել են Մ-6 (Վանաձոր-Ալավերդի- ՀՀ սահման) – Հ-70 (Մ-6-Աթան) հանրապետական նշանակության ավտոճանապարհների հատման հատված, որը ջրհեղեղի հետևանքով ամբողջովին փլուզվել էր։ Դիտարկվել են ճանապարհի վրա հողային շերտի լիցքի կատարման աշխատանքները: Այս հատվածում, ճանապարհավերականգնման համապատասխան աշխատանքներից հետո, կիրականացվի ասֆալտապատում։

Դիտարկվել են Սպիտակ համայնքում պետության ամբողջական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները

Դիտարկվել են Սպիտակ համայնքում պետության ամբողջական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները 03.09.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ օգոստոսի 30-ին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը և Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներն աշխատանքային այց են կատարել Սպիտակ համայնք, դիտարկել պետության ամբողջական ֆինանսավորմամբ և պետություն-համայնք համագործակցության ծրագրերով իրականացվող ընթացիկ աշխատանքները:

Համայնքային ու պետական բյուջեներից հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը՝ խիստ վերահսկողնության ներքո

Համայնքային ու պետական բյուջեներից հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը՝ խիստ վերահսկողնության ներքո 03.09.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը՝ տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության աշխատակիցների մասնակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, անց է կացրել խորհրդակցություն։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-16 14:36:22