Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աննախադեպ միջոցառում Վանաձորում՝ #ՖԵՍՏԻՎԱՌ

Աննախադեպ միջոցառում Վանաձորում՝ #ՖԵՍՏԻՎԱՌ 24.07.2023

Մի քանի օր Վանաձորն ակտիվ եռուզեռի մեջ էր: Լոռու մարզկենտրոնում նախապատրաստական աշխատանքներ էին իրականացվում մարզի և համայնքի համար աննախադեպ միջոցառման անցկացման համար: Առաջին ալիքը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի հետ համագործընկերությամբ, հուլիսի 22-ին, կազմակերպել էր զբոսաշրջային և երաժշտական փառատոն՝ Լոռու մարզկենտրոն Վանաձորում: Վանաձորն ունեցել է աննախադեպ քանակությամբ հյուրեր՝ ինչպես Լոռու մարզի տարբեր բնակավայրերից, այնպես էլ՝ այլ մարզերից ու արտերկրից: Ամբողջ օրվա ընթացքում քաղաքի կենտրոնում ելույթ են ունեցել Լոռու մարզի անհատ կատարողները և խմբերը, իսկ երեկոյան ժամը 20:00-ին Հայքի հրապարակում մեկնարկել է մեծ համերգ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ սիմֆոնիկ էստրադա՝ Սոնա Ռուբենյան և Իվետա Մուկուչյան, սիմֆոնիկ Ռեինկարնացիա՝ Ռոլանդ Գասպարյան և Ռեինկարնացիա օրկեստրա, գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:

«Ուտելի բույսերի փառատոն»՝ Դսեղում «Արի՛ Լոռի, գնանք քոլի»

«Ուտելի բույսերի փառատոն»՝ Դսեղում «Արի՛ Լոռի, գնանք քոլի» 24.07.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Լոռու մարզպետարանի հետ համագորակցությամբ այս տարի «Ուտելի բույսերի փառատոնն» անցկացվեց հուլիսի 22-ին՝ Լոռվա չնաշխարհիկ Դսեղ գյուղում։ Արդեն չորրորդ անգամ Ուտելի բույսերի փառատոնը կազմակերպվում է ՀԿ կենտրոնի կողմից։ Այս տարի «Ուտելի բույսերի փառատոնի» կարգախոսն է՝ «Արի՛ Լոռի, գնանք քոլի»։ Միջոցառմանը ներկա էին և իրենց ու մարզպետ Արամ Խաչատրյանի ողջույններն էին բերել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը: Փառատոնին մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջիկներ: Նրանք շրջեցին տաղավարներով, համտեսեցին բազմազան ուտեստները, ներկա գտնվեցին վարպետաց դասերին:

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը և Լոռու մարզպետը հետևել են ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը և Լոռու մարզպետը հետևել են ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին 24.07.2023

Աշխատանքային այցով հուլիսի 21֊ին Վանաձորում էր ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Լոռու մարզկենտրոնում հիմնանորոգվող ճանապարհերի շինարարական հրապարակներ։ Նրանք հետևել են պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, իրականացվող Հր․ Ներսիսյան և Մոսկովյան փողոցներում կատարվող շինաշխատանքների ընթացքին։ Ներսիսյան փողոցում աշխատանքները ասֆալտապատման փուլում են, Մոսկովյան փողոցում կատարվում են մայթերի նորոգման աշխատանքներ, որից հետո կսկսվի բուն ասֆալտապատման գործընթացը։

«Լուսաբաց» մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը

«Լուսաբաց» մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը 20.07.2023

ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով՝ այսօր Լոռու մարզի տարբեր համայնքներից Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը՝ ևս 150 երեխա: Աշխատանքները համակարգեցին և երեխաներին բարի ճանապարհ մաղթեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետները: Ողջունելով ճամբարականներին՝ նրանց մաղթեցին անմոռանալի հանգիստ, վառ և տպավորիչ հիշողություններ և նշեցին, որ պետական աջակցությամբ տարիներ շարունակ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի երեխաներին պարգևել ամառային անհոգ առօրյա: Ծնողներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտենցին երեխաներին նման հնարավորություն տալու համար:

Բնակարանների գնման վկայագրեր ստացան Ադրբեջանից բռնի տեղահանված ևս չորս ընտանիքներ

Բնակարանների գնման վկայագրեր ստացան Ադրբեջանից բռնի տեղահանված ևս չորս ընտանիքներ 19.07.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Ախթալա բնակավայրում էր՝ Ադրբեջանից բռնի տեղահանված ևս 4 ընտանիքի Բնակարանների գնման վկայագրեր հանձնելու նպատակով: Այցին էին միացել Աժ պատգամավոր Արեն Մկրտչյանը, ավագանու անդամներ։ Մարզի ղեկավարը վկայագրեր հանձնեց Լամարա Միրզոյանին, Նվարդ Սիլիկովային, Յաշա Գրիգորյանին՝ մեկ սենյականոց և Մարյանյանների ընտանիքին՝ 4 սենյականոց բնակարան ձեռքբերելու նպատակով:

«Սպիտակի օրը» մեկնարկել է հարգանքի տուրքով, ապա շարունակվել տոնական միջոցառումներով

«Սպիտակի օրը» մեկնարկել է հարգանքի տուրքով, ապա շարունակվել տոնական միջոցառումներով 18.07.2023

Սպիտակ համայնքի օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է հարգանքի տուրքով: Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողասյանը մարզպետարանի պաշտոնատար այլ անձանց, աշխատակազմի և տոնական օրվա հյուրերի ուղեկցությամբ եղել են Սպիտակ համայնքի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիրում, որտեղ Գուգարաց թեմի Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը աղոթք է հնչեցրել առ Աստված՝ հայրենիքի համար նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար, ապա ներկաները զոհերի հարազատների հետ միասին խնկարկել են նրանց հիշատակը և ծաղիկներ խոնարհել ընկածների շիրիմներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-14 10:48:07