Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Orange Հիմնադրամի աջակցությամբ Թեղուտ գյուղի մանկապարտեզն ունի կահավորում ու ջեռուցում 21.03.2012
Orange Հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն:
Մարզպետի թռուցկաժողովում 20.03.2012
Մարտի 19-ին Լոռու մարզպետի ամենշաբաթյա հերթական թռուցկաժողովում տրված հանձնարարականների կատարման մասին մարզպետարանի ստորաբաժանումների պետերի զեկուցումներից զատ խոսակցություն ծավալվեց համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման իրավիճակի, ֆերմերային տնտեսություններին մատչելի գնով պարարտանյութի և դիզվառելիքի բաշխման գործընթացի, առաջիկա խորհրդարանական ընտրություններին հավուր պատշաճի նախապատրաստվելու և այլ հարցերի շուրջ(տեսանյութ):
Ընդդեմ կոռուպցիայի 19.03.2012
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» հասարակական կազմակերպությունը 2009 թվականից ի վեր հանրապետության մարզերում ակտիվ գործունեություն է ծավալել կոռուպցիոն երևույթների դեմ: Կազմակերպությունն այս հարցում ջանում է համագործակցել շահագրգիռ պետական կառույցների հետ: Մարտի 14-ին Լոռու մարզպետարանի և ասոցացիայի միջև կնքվեց հակակոռուպցիոն գործունեության համաձայնագիր(տեանյութ):
Մարզպետի թռուցկաժողովում 12.03.2012
Լոռու մարզպետի հերթական աշխատանքային խորհրդակցությունում առաջին հերթին անդրադարձ եղավ մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին: Ֆինանսական և սոցիալտնտեսական վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրավիճակի առանձնակի փոփոխություն չկա, առավելապես մտահոգիչ է հողի հարկի հավաքագրման պատկերը: Գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը զեկուցեց մատչելի պայմաններով պարարտանյութի և դիզվառելիքի բախշման ընթացքի մասին: Մարզպետ Արթուր Նալբանդյանը իր դժգոհությունն արտահայտեց հատկապես համայնքների մեծ մասում շրջակա միջավայրի նկատելի աղտոտվածության վերաբերյալ (տեսանյութը՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի):
Երջանկություն և բարօրություն Ձեզ սիրելի կանայք 09.03.2012
Կանանց միջազգային օրվա առիթով Լոռու մարզի բոլոր համայնքներում, ուսումնական հաստատություններում, հիմնարկ-ձեռնարկություններում, հասարակական կազմակերպություններում և այլուր հանդիսություններ կազմակերպվեցին մեր սիրելի մայրերի, կանանց ու քույրերի տոնը շնորհավորելու, գարնանաբույր ծաղիկներով ու նվերներով նրանց օրը յուրատեսակ իմաստավորելու համար: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ևս իր բազմազբաղ աշխատաժամանակից ժամանակ տրամադրեց արժանավույնս նշելու սիրված տոնը(տեսանյութերը՝ «Ֆորտունա» մարզային հեռուստաընկերության):

Շնորհավոր Ձեր գարնանաբույր տոնը 08.03.2012
Թանկագին մայրեր, քույրեր: Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը՝ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առիթով: Սիրելի տատիկներ, Ձեր օրհնանքը թող անպակաս լինի ձեր զավակներից, թոռ ու ծոռներից: Ձեզ քաջառողջություն, երջանիկ երկարակեցություն եմ մաղթում: Թանկագին մայրեր, ձեր որդիների երջանկությամբ փառավորվեք, Ձեզնով՝սիրո, հավատարմության պակաս չլինի և ոչ մի օջախում: Նազելի քույրեր, մայրաբույր մնաք ու գթառատ՝ Ձեր եղբայրների, որդիների համար, ու զինակից՝ Ձեր ամուսիններին, ինչպես որ միշտ եղել է հայ կինը: Մեր ընտանիքները, հայրենիքը, հայոց պետականությունը Ձեզնով է հարուստ և կայուն: Շնորհավոր Ձեր գարնանաբույր տոնը:



