Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզխորհրդի նիստում

Լոռու մարզխորհրդի նիստում 27.07.2012

Հուլիսի 27-ին տեղի ունեցավ Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Մարզի համայնքների բյուջեների 6 ամսվա սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները ներկայացրեց Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը: Մարզի 2012 թ. տարեկան աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների առաջին կիսամյակի մոնիթորինգի, գնահատման հաշվետվության, համայնքներում միջազգային ծրագրերով իրականացված և նախատեսվող աշխատանքների, ինչպես նաև Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դ, Ազյուր ռեգիոնի հետ համագործակցության զարգացման մասին հաշվետու ելույթով հանդես եկավ մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը։

Հաշմանդամության հիմնախնդիրներ 26.07.2012

Տեղի ունեցավ հաշմանդամների հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մասնակցում էին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական ու պետական կառույցների ներկայացուցիչներ: Քննարկվեցին ոլորտում տիրող իրավիճակը, ծառացած հիմնախնդիրները(տեսանյութ):

Սպառողների շահերին ունկնդիր 25.07.2012

Հուլիսի 24-ին Լոռու մարզկենտրոն Վանաձորում էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ: Այցի հիմնական նպատակը մարզի տնտեսվարողների գործունեությունում թերացումների ու չարաշահումների բացահայտումն ու սպառողների շահերի պաշտպանությունն էր(տեսանյութ):

Մարզպետի գլխավորությամբ Լոռու մարզի պատվիրակության այցը Վիտեբսկ

Մարզպետի գլխավորությամբ Լոռու մարզի պատվիրակության այցը Վիտեբսկ 16.07.2012

Բելառուսի Վիտեբսկի շրջանը և Հայաստանի Լոռու մարզը այսօր համագործակցության համաձայնագիր ստորագրեցին:

Քաղաքաշինության նախարարի այցը 14.07.2012

Քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանը հուլիսի 13-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Այցի հիմնական նպատակն էր վերահսկել մարզում կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերը, որոնց շրջանակներում մարզի անօթևան մնացած ընտանիքների համար կառուցվում են բնակարաններ: Սամվել Թադևոսյանը նախ եղավ Լեռնապատ և Լեռնանցք համայնքներում: Նախարարը տեղում հանդիպեց շինարարությունն իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչներին, խոսեց նաև բնակիչների հետ: Աղետի գոտու շինարարությունը վերջին փուլում է:

ՀԵՐԹԱԿԱՆ ԹՌՈՒՑՔԱԺՈՂՈՎԸ 10.07.2012

Հուլիսի 10-ին մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատողների հետ հերթական աշխատանքային թռուցքաժողովը: Աշխատակազմի ղեկավար Ա.Մանուկյանը ներկայացրեց կատարողականի գնահատականների ամփոփման արդյունքները, նշելով, որ դրանք, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ են: Մարզպետը նկատեց, որ այդ գործում անհրաժեշտ է օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել, գնահատել կոնկրետ աշխատանքը, ոչ թե անհատին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-17 17:54:47