Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարի երթ, նոր ուսումնական տարի

03.09.2012



 Նոր ուսումնական տարին մեկնարկեց: Ինչպես ամենուր, այնպես էլ Լոռու մարզի դպրոցներում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում, բուհերում գիտելիքի օրը նշվեց մեծ հանդիսավորությամբ, տոնական բարձր տրամադրությամբ։
Այն առանձնակի տոնական էր հատկապես «առաջնեկների»՝ առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար :
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տեղեկացմամբ նոր ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցները համալրվեցին 2862 առաջին դասարանցիներով, որոնցից 1189-ը՝ մարզկենտրոնում։ Գիտելիքի օրը նրանց իրենց ողջույնները հղեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի աշխատակիցները։ Նրանք «Լոռու դպրոց» հիմնադրամի կողմից սոցիալապես անապահով ընտանիքների առաջին դասարանցիներին հանձնեցին գրենական պիտույքներ, իսկ տարրական օղակի բոլոր աշակերտներին՝ հիգիենայի պարագաներ՝ մաղթելով բարի երթ դեպի գիտելիքի անծայրածիր աշխարհ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:23:14