Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սպասելիքներն արդարացան 15.11.2011
Նոյեմբերի 12-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվեց Լոռու մարզային ՙ,,Մարաթոն-դրամահավաք-2011,, միջոցառումը, որն արդեն շուրջ 10 տարի է՝ կազմակերպվում է ՙ,,Լոռու դպրոց,, հիմնադրամի նախաձեռնությամբ: Այս առումով Լոռու մարզը միակն է, որտեղ նմանատիպ միջոցառում է կազմակերպվում: Հանգանակված ողջ հասույթը փոխանցվել է նոյեմբերի 24-ին կազմակերպվելիք համահայկական ,,Դրամահավաք-մարաթոն-2011,, -ին:
Շրջիկ ատամնաբուժարանը կսպասարկի մարզի անչափահաս և տարեց բնակչությանը 11.11.2011
Ֆրանսիայի հայ բժիշկների միությունը Հայաստանի առողջապահական համակարգին նվիրաբերել է Միցուբիշի մակնիշի ատամնաբուժական շրջիկ մեքենա՝ որը անվճար ատամնաբուժական շրջիկ ծառայություններ է մատուցելու մարզերի և գյուղական համայնքների ազգաբնակչությանը: Մեկնարկը տրվել է Լոռու մարզից՝ մարզկենտրոն Վանաձորից:
Օրակարգում անտառպահպանության օրախնդիր հարցերն էին 10.11.2011
Սկսվել է ջեռուցման սեզոնը և անօրինական ծառահատումների թեման դարձյալ հայտնվել է տարբեր գերատեսչությունների ու զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ձմռան շեմին լայն թափ առած երևույթի լուծմանն էր նպատակաուղղված Լոռու մարզպետի երեկ հրավիրած ընդլայնված խորհրդակցությունը գյուղատնտեսության նախարարության, Լոռու մարզի դատախազության ու ոստիկանության, ,,Հայանտառ,, ՊՈԱԿ-ի ու դրանց մասնաճյուղերի, անտառամերձ գյուղական համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Անգնահատելի նվեր Լոռու մարզին 09.11.2011
2011թ. նոյեմբերի 11-ին ժամը 12.00-ին Վանաձորի > կենտրոնական պոլիկլինիկայի հարակից տարածքում կկայանա Ֆրանսիայի հայ բժիշկների միության կողմից նվիրաբերվող շարժական ատամնաբուժական կլինիկայի /Dental Bus/ հանդիսավոր բացման արարողությունը: Հանդիսությանը ներկա են լինելու ՀՀ ազգային ժողովի, ՀՀ առողջապահության և սփյուռքի նախարարությունների, Ֆրանսիայի հայ բժիշկների միության պատվիրակները:
Առանցքային հիմնախնդիրը մնում է սեփական եկամուտների հավաքագրումը 08.11.2011
Աշխատակազմի պետերի հետ հերթական խորհրդակցության սկզբում մարզպետը նախ իր գոհունակությունը հայտնեց բոլոր ծառայությունների աշխատանքից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 5-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի կազմակերպական միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելու համար, նաև կարևորեց տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 15-ամյակին նվիրված երևանյան տոնակատարությանը լավագույն ձևով մասնակցության ապահովումը:
Լոռու մարզպետի մամլո ասուլիսը՝ նվիրված պաշտոնավարության 100 օրվան 07.11.2011
Նոյեմբերի 4-ին լրացավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի պաշտոնավարման 100 օրը, և ընդունված ավանդույթի համաձայն նա հրավիրեց մամուլի ասուլիս: Ողջունելով երկու տասնյակից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներին, մարզպետը սկզբից ևեթ ասաց, որ իրեն հոգեհարազատ է թափանցիկ աշխատաոճը և պատրաստ է առաջիկայում նույնպես լրատվամիջոցների հետ լինել թափանցիկ ու բացախոս, պատրաստ է լսել նաև առողջ քննադատություն, որն իր կարծիքով միայն ու միայն կարող է օգուտ բերել պաշտոնյայի գործին: