Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհակալություն՝ լավագույն աշխատանքի համար

20.11.2013

Պետական և  կուսակցական ականավոր  գործիչ Անտոն Քոչինյանի 100-ամյա հոբելյանի մարզային միջոցառումները բարձր  մակարդակով և արժանավայել կազմակերպելու համար Լոռու  մարզպետ Արթուր Նալբանդյանին շնորհակալական հեռագիր է  ուղարկել Ա. Քոչինյանի  հոբելյանական  հանձնաժողովի նախագահ Վլադիմիր  Մովսիսյանը, որում ասվում է.

Հարգելի մարզպետ

Շնորհակալություն  եմ  հայտնում Ձեզ, մարզպետարանի  կոլեկտիվին՝ Անտոն Քոչինյանի հոբելյանի  նախապատրաստման և անցկացման  գործում ցուցաբերած բարձր  կազմակերպվածության, ակտիվ ու  սրտացավ գործելակերպի համար:

Այս  գործում ուզում  եմ առանձնացնել մարզպետարանի մշակույթի բաժնի  պետ Արամ Ռևազյանի  գործունեությունը:

Խնդրում  եմ  Ձեզ մեր  բարեմաղթանքները  հաղորդել մարզպետարանի համապատասխան աշխատակիցներին:

 

                            Հարգանքով՝ Վլադիմիր Մովսիսյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53