Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուրբ Պատարագ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Սուրբ Պատարագ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին 25.04.2013

Ապրիլի 24-ին վաղ առավոտյան Սուրբ պատարագ մատուցվեց Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ապա Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ հոգևոր դասը հոգեհանգստի կարգ կատարեց եկեղեցու նահատակաց պուրակում տեղադրված հուշակոթողի մոտ՝ նվիրված 1915թ. Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Երթ՝  Եղեռնը դատապարտող կոչերով

Երթ՝ Եղեռնը դատապարտող կոչերով 24.04.2013

Ապրիլի 23-ին երեկոյան մեկնարկեց Հայոց Մեծ Եղեռնին նվիրված երթ՝ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուց մինչև Սուրբ Աստվածածին եկեղեցի: Երթը կազմակերպվել էր «Երիտասարդական հիմնադրամի» Լոռու մարզային կենտրոնի, «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպության, Գուգարաց թեմի և մարզկենտրոնի բուհերի ուսանողական խորհուրդների նախաձեռնությամբ:

Պտղատու այգիներն էական վնաս չեն կրել 23.04.2013

Մարզպետ Արթուր Նալբանդյանն ապրիլի 22-ին անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Ապրիլի երկրորդ կեսին եղանակային անբարենպաստ պայմանները մտահոգվելու առիթ տվեցին հատկապես մարզի գյուղատնտեսներին: Ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով մարզի ղեկավարի հանձնարարությամբ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը, վարչության աշխատակիցները եղել են համայնքներում: Խորհրդակցության ընթացքում Գ. Հակոբյանը ներկայացրեց այցի արդյունքները:

Սպիտակցի սամբիստների փայլուն նվաճումները  Կիպրոսում

Սպիտակցի սամբիստների փայլուն նվաճումները Կիպրոսում 22.04.2013

22 երկրներ ներկայացնող ավելի քան 200 մարզիկների մասնակցությամբ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվեց սամբոյի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի կազմում փայլուն մասնակցություն ունեցան Սպիտակի ներկայացուցիչները։ 48 կգ քաշային կարգի երիտասարդների մրցաշարում Ջիվան Ղազարյանը տարավ միայն հաղթանակներ և արժանացավ հաղթողի կոչմանը։

Հայտարարություն 21.04.2013

Ապրիլի 26-ին ժամը 11-ին Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնում(երկաթուղայինների մշակույթի տուն) տեղի կունենա Լոռու մարզխորհրդի հերթական նիստը:

Ջրագծերի ներքին ցանցերի փոփոխման և փողոցների բարեկարգման աշխատանքները կկատարվեն հաջորդաբար

Ջրագծերի ներքին ցանցերի փոփոխման և փողոցների բարեկարգման աշխատանքները կկատարվեն հաջորդաբար 20.04.2013

Մարզպետ Արթուր Նալբանդյանի առաջարկությունը հաշվի առնելով՝ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել մինչև 5-րդ հրատապ ծրագրի մեկնարկը Լոռու մարզին հատկացնել 300 մլն դրամ՝ Վանաձոր քաղաքում ասֆալտապատման և փողոցների բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-06 09:49:59