Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Արթուր Նալբանդյանն աշխատանքային այցով Տաշիրի տարածաշրջանում էր 23.05.2013
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մայիսի 21-ին աշխատանքային այցով եղավ Տաշիրի տարածաշրջանի մի շարք համայնքներում: Այցերը մշտապես օգնում են տեղում ծանոթանալ համայնքային խնդիրներին, առանձնացնել դրանք ըստ առաջնահերթության՝ հետագա ծրագրերում ներառելու նպատակով:

Գայլերի հարձակումներից տուժած համայնքների բնակիչներն ստացան ֆինանասական աջակցություն 22.05.2013
Այս տարի գայլերի հարձակումներից տուժած Լոռու մարզի Ջրաշեն և Դեբեդ համայնքների գյուղացիական տնտեսություններն աջակցություն ստացան ՌԴ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից: Ա. Աբրահամյանը խնդրին ծանոթացել էր լրատվամիջոցների օգնությամբ և նախաձեռնություն էր ցուցաբերել անհապաղ օգնության ձեռք մեկնել:
Հավաքագրման ցուցանիշները կվերահսկվեն տարեսկզբից 21.05.2013
Մայիսի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցությունը բազմաբովանդակ էր. քննարկվեցին մարզի համար մի շարք կարևոր խնդիրներ:

Պարգևատրվեցին տոնի առթիվ 20.05.2013
«Թանգարանային գիշեր-2013» ծրագիրը հանդիսավորությամբ նշվեց նաև Վանաձորում: Վանաձորի կերպարվեստի, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարաններում և Ստեփան Զորյանի տուն-թանգարանում կազմակերպվեցին բազմաբնույթ միջոցառումներ: Վաղ առավոտից այցելուների համար անվճար բաց էին թանգարանների դռները: Բոլոր թանգարանների աշխատակիցները հատուկ տոնական տրամադրությամբ ընդունում էին իրենց այցելուներին:

ՀՀ-ում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպեց Լոռու մարզպետի հետ 19.05.2013
Մայիսի 17-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էր ՀՀ-ում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան՝ տիկնոջ հետ: Նա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին հանդիպեց մարզի ղեկավարի աշխատասենյակում: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Մարզի մի շարք դպրոցներում հայտնաբերվել են լուրջ խախտումներ 18.05.2013
Լոռու մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը վերջին շրջանում ուսումնասիրություններ է կատարել մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում՝ հայտնաբերելով լուրջ խախտումներ: Տնօրեներից ոմանք մարզի ղեկավարի կողմից արժանացել են խիստ նկատողության: Մարզի դպրոցներում ուսումնասիրություններ են կատարվել նաև Կրթության և գիտության նախարարության պետական տեսչության կողմից: Հայտնաբերված խախտումները գրեթե կրկնվել են: