Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ 20.06.2013
Հունիսի 18-ին Վանաձորի «Օրրան » ԲՀԿ-ում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ: Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի կազմը համալրվում է ևս 6 անդամով :

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 19.06.2013
Հունիսի 19-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ եղավ Սանահին վանական համալիրում, ծանոթացավ կատարված աշխատանքներին:
Շախմատի մարզային առաջնություն Կույրերի և խուլերի միավորումների մարզային կազմակերպությունների միջև 18.06.2013
Կույրերի և խուլերի միավորումների միջև շախմատի մարզային առաջնություն առաջին անգամ է կազմակերպվում: Առաջարկությունը Լոռու մարզպետին է ներկայացվել կույրերի միավորման Լոռու մարզային վարչության կողմից՝ արժանալով հավանության:
«Կարգավորիչ գիլիոտին ծրագիրը Հայաստանում». Հանրային քննարկում-խորհրդակցություն՝ Վանաձորում 17.06.2013
Հունիսի 12-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Կարգավորիչ գիլիոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունը, որը կազմակերպվել էր ՀՀ Կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ՚ պետական հիմնարկը:

«Երևան-Վանաձոր» համագործակցությունը խորհրդանշող տասը նստարան՝ Հայքի հրապարակին 16.06.2013
Լոռու մարզի և Երևանի Արաբկիր վարչական շրջանի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել դեռևս նախորդ տարի, որին հաջորդել է փոխգործակցությունը երկու վարչական միավորների միջև: Շուրջ մեկ տարվա ընթացքում փոխադարձ այցեր են եղել: Լոռու մարզի դպրոցականները եղել են մայրաքաղաքում, այցելել տեսարժան վայրեր, պատմամշակութային կենտրոններ, նվերներ փոխանակել:

ՔԱՂԱՔԱՑՒՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 13.06.2013
Հունիսի 13-ին մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն էր Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի բնակիչների համար: Ընդունելություն էր խնդրել նաև 1 բնակիչ Շիրակամուտ համայնքից: Նրանց հուզող խնդիրները լսեց Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը: