Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվել է «Լավագույն ուսուցիչ» մրցույթի արդյունքն ըստ առարկաների 12.06.2014
Հայ առաքելական եկեղեցու և ՀՀ ԿԳՆ կողմից կազմակերպված «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն», բնագիտական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների և դասվարների՝ «Լավագույն ուսուցիչ» մրցույթում, ըստ առարկաների Լոռու մարզային փուլի հաղթողներ են ճանաչվել ՝ «Ազնվաձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվար Լիլիթ Խառատյանը, «Թումանյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Լենա Շահվերդյանը, «ՀՀ Լոռու մարզի Շահումյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզու և գրականության ուսուցչուհի Նարինե Գոգչյանը և «ՀՀ Լոռու մարզի Արջուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի քիմիայի ուսուցչուհի Նառա Ավինյանը:
«Կենգուրու» մրցույթի հաղթողներից 3-ը Լոռու մարզից են 12.06.2014
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում Հայաստանի 8 հաղթողներից 3-ը Լոռու մարզի դպրոցների աշակերտներ են: Լավագույն արդյունքներ են ցուցաբերել Մղարթի հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Զինա Ղազարյանը, Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Էրիկ Մելիքյանը և Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Մերի Ավետիսյանը:
«Լավագույն մարզական ընտանիք- 2014» 11.06.2014
2014թ. հունիսի 21-23-ը Վանաձորի թեթև աթլետիկայի մարզադպրոցում տեղի կունենա ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք- 2014» մրցույթի Լոռու մարզային փուլը, որին կմասնակցեն տարածաշրջանային փուլի չորս տարիքային խմբերում մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքները:

Նոր աշխատատեղեր Թումանյանում 11.06.2014
Խորհրդային պետության փլզումը իր ծանր ազդեցությունն ունեցավ նաև Թումանյան քաղաքի տնտեսության վրա: Հրակայուն աղյուսների գործարանը, որ բանավանի հարյուրավոր ընտանիքների ապրուստի երաշխավորն էր, ինչպես նաև մի շարք արտադրական կարողություններ աստիճանաբար կազմալուծվեցին և ահա երկու տասնամյակից ավելի քաղաքի գլխավոր հոգսը աշխատատեղերի պակասն է:

Վարդան Աբովյանը` «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն 11.06.2014
Լոռու մարզպետի հունիսի 9-ի թիվ 207-Ա որոշմամբ Վարդան Աբովյանը նշանակվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն: Հունիսի 11-ին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը և Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը նորանշանակ տնօրենին ներկայացրին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ կոլեկտիվին:

Մարզի ղեկավարը ծանոթացավ քննությունների ընթացքին 11.06.2014
Արդեն մի քանի օր է՝ մարզի դպրոցներում մեկնարկել են ընթացիկ և ավարտական քննությունները: Հունիսի 11-ին դրանց ընթացքին ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորի թիվ 15 և թիվ 2 հիմնական դպրոցներում՝ ներկա գտնվելով 8-րդ դասարանի քննությանը՝ մաթեմատիկա առարկայից: