Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԼՂՀ ՊՆ նախաձեռնությամբ կազմակերպվել էր լոռեցի 104 զինծառայողների հանդիպումը ծնողների հետ 24.06.2014
Հունիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունների, Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ համատեղ միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում՝ հայ ընտանիքի դերակատարությունը բանակաշինության գործում կարևորելու ու արժևորելու նպատակով: Լոռու մարզից ԼՂՀ սահմանները պաշտպանող 104 զինծառայողներ, ովքեր ծառայության ընթացքում աչքի են ընկել կարգապահությամբ, ոգու արիությամբ, մարտական բարձր ոգով՝ իբրև խրախուսանք, հնարավորություն ունեցան տեսակցելու իրենց ծնողների ու հարազատների հետ, նրանց ընկերակցությամբ ներկա լինելու տոնական միջոցառմանը:

Բուժաշխատողների մասնագիտական տոնը նշվեց առանձնակի հանդիսավորությամբ 23.06.2014
Հունիսի 20-ին բուժաշխատողների մասնագիտական տոնի առթիվ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մարզպետարանի, համայնքապետարանների, մարզի առողջապահական հիմնարկների աշխատակիցներ, մտավորականներ:
Հայտարարություն 19.06.2014
2014թ.-ի օգոստոսի 18-24-ը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում նախատեսվում է անցկացնել «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքը:
Հանդիսավորությամբ բացվեց Սանահինի մեխանիզացված ուղեմասը և շրջադարձային դեպոն 19.06.2014
Հունիսի 18-ին Սանահին կայարանում հանդիսավորությամբ բացվեց Սանահինի մեխանիզացված ուղեմասը և շրջադարձային դեպոն: Միջոցառմանը մասնակցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Վոլկոն, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, այլ պաշտոնատար անձինք, երկաթուղայիններ: Ներդրումային ծրագրի շրջանակներում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունն ավարտել է Սանահին կայարանի օբյեկտների համալիրի վերակառուցման աշխատանքները:

Լոռու մարզպետն աննկուն ծառայություն մաղթեց Սպիտակի տարածաշրջանի 18 նորակոչիկների 19.06.2014
Մեկնարկել է ամառային զորակոչը: Հունիսի 19-ին, Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու բակում հանդիսավոր արարողությունից հետո, Հայոց ազգային բանակ ճանապարհվեց Սպիտակի տարածաշրջանի 18 նորակոչիկ:
Անաշխատունակության կեղծ փաստատթղթերի տրամադրման դեպքում բուժհաստատությունների տնօրենները կպատժվեն 17.06.2014
Հունիսի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի, վարչության մասնագետների մասնակցությամբ հանդիպում էր կազմակերպվել մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների հետ: