Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տագնապ չի հայտարարված 07.07.2014

Երեկ և նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժերը որոշակի խուճապ են առաջացրել Վանաձորի բնակչության շրջանում և ոմանք լուրեր են տարածում, թե Լոռու մարզպետարանից հրահանգել են անմիջապես դուրս գալ բնակելի և հասարակական շինություններից, հիմնարկ-ձեռնարկություններից:

Երկրաշարժ ՀՀ տարածքում 07.07.2014

ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ն տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին, ժամը 11.38-ին տեղական ժամանակով ժամը 11.13-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքից 7 կմ հարավ տեղի է ունեցել 3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.750 և արևելյան երկայնության 44.470: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Վանաձոր քաղաքում 3-4 բալ ուժգնությամբ:

Խուճապի  ոչ  մի  շարժառիթ չկա

Խուճապի ոչ մի շարժառիթ չկա 06.07.2014

Հուլիսի 6-ին և 7-ին հանրապետության հյուսիսային գոտում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումները որոշակի խուճապ և անհանգստություն էին առաջացրել հատկապես Լոռու մարզկենտրոնում և Սպիտակի տարածաշրջանի բնակավայրերում: Իրադրությունն առավել լարվեց, երբ մասնավոր խոսակցություններում և, առավելապես՝ համացանցի ֆեսբուքյան էջերում, տեղ գտան հորինված ասեկոսեներ՝ ժամը 11-13-ն ընկած ժամանակահատվածում սպասվելիք նոր, հզոր ցնցումների հավանականության մասին:

Մարզպետը  ծանոթացավ 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում Ստեփանավանի տարածաշրջանում իրականացվող աշխատանքներին

Մարզպետը ծանոթացավ 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում Ստեփանավանի տարածաշրջանում իրականացվող աշխատանքներին 04.07.2014

Մարզերում հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով պետական միջոցներով իրականացվող 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում Լոռու մարզում առաջին փուլով կիրականացվեն 663 մլն դրամի շինաշխատանքներ: Հատկացված գումարը հիմնականում կօգտագործվի պետական, համայնքային նշանակության ճանապարհների, կամուրջների հիմնանորոգման և կրթական հաստատությունների վերանորոգման ու ջեռուցման համակարգերի տեղադրման նպատակով:

Լոռու մարզպետի այցը Դսեղ և Լորուտ 03.07.2014

1990 թվականից է գործում Դսեղի առողջության կենտրոնը, որը սպասարկում է նաև մոտակա գյուղերի՝ Չկալովի, Աթանի, Լորուտի, Շամուտի, Մարցի ու Ահնիձորի շուրջ 8500 բնակիչների: Կենտրոնի աշխատանքներին, առկա պայմաններին ծանոթանալու նպատակով հուլիսի 2-ին Դսեղ էին այցելել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և մարզպետարանի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը:

Անցկացվեց Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը

Անցկացվեց Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը 02.07.2014

Հուլիսի 1-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Երիտասարդական խորհուրդը ձևավորվել է մոտ երկու ամիս առաջ՝ մարզի բոլոր տարածաշրջանների ներկայացուցիչներով՝ նպատակ ունենալով բարձրաձայնելու մարզի երիտասարդությանը հուզող խնդիրները՝ դրանց լուծում տալու ակնկալիքով: Մարզպետը, ողջունելով խորհրդի անդամներին, նշեց, որ խորհուրդը պետք է գործի ՀՀ օրենսդրությանը և խորհրդի կանոնադրությանը համապատասխան.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-10 17:49:00