Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մեծարանքի տուրք Զորավար Անդրանիկի հիշատակին 24.02.2015
Վաղը համայն հայությունը մեծ շուքով կնշի մեծ հայդուկապետ, հայ ազատագրական պայքարի ռահվիրա Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակը: Հոբելյանական հանդիսությունների շրջանակներում այսօր բազմամարդ միջոցառում էր կազմակերպվել նաև Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հանդիսությունների սրահում: Ներկա էին մտավորականներ, արցախյան ազատամարտի վետերաններ, սպաներ, զինվորներ, ուսանողներ:
Աշխատանքային խորհրդակցություն 23.02.2015
Փետրվար 23-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Լոռու մարզի փրկարարական վարչության ՃԿԿ պետ, վարչության պետի տեղակալ Արթուր Չատինյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա ընթաքում ստացվել է 14 ահազանգ, որից 1-ը հրդեհի դեպք է եղել, 2-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահար, գրանցվել են նաև այլ դեպքեր: Ա. Չատինյանը տեղեկացրեց նաև, որ մարզում անանցանելի ճանապարհներ չկան, իսկ ջերմաստիճանն առաջիկայում կբարձրանա:

Ներկայացվեց Լոռու մարզպետի 2014թ. հաշվետվությունը 20.02.2015
Այսօր Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում անցկացվեց այս տարվա առաջին մարզխորհրդի նիստը, որին իրենց մասնակցությունն էին բերել նաև ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, նախարարության մի խումբ աշխատակիցներ:

ՀՈւԱ Լոռու մարզային հանձնաժողովի նիստը 18.02.2015
Փետրվարի 18-ին Վանաձորի «Գրին Հաուս» հյուրատանը տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) հարցով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը 17.02.2015
Մարզային այցելությունների շրջանակներում փետրվարի 17-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրան ուղեկցում էր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը: