Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն 16.05.2016

Մայիսի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Դպրոցներում բացառել դրամահավաքի դրսևորումները 16.05.2016

Հարգելի լոռեցիներ: Մայիսի 27-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը սովորողների և նրանց ծնողների համար իրական տոն դարձնելու, հասարակության շրջանում դպրոցի, մանկավարժի վարկը բարձր պահելու, ծնողներին ֆինանսական խնդիրների առջև չկանգնեցնելու համար պետք է բացառել դրամահավաքի որևէ դեպք:

ԼՂՀ «Մենք ենք մեր սարերը» երգի- պարի պետական համույթը՝ Լոռու մարզում

ԼՂՀ «Մենք ենք մեր սարերը» երգի- պարի պետական համույթը՝ Լոռու մարզում 16.05.2016

Մայիսի 13, 14 և 15-ին ԼՂՀ մշակույթի նախարարության «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթը հանդես եկավ մարզի 5 տարածաշրջանային կենտրոններում: Լոռու մարզպետարանի աջակցությամբ ու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի անմիջական օժանդակությամբ համույթը փայլուն կատարումներով ներկայացավ լոռեցի հանդիսատեսին: Հայ ազգային ինքնատիպ երգն ու պարը մատուցելով՝ համույթն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու ծափողջույններին:

Սոցիալական պաշտպանության բարեփոխումներ

Սոցիալական պաշտպանության բարեփոխումներ 13.05.2016

Սոցիալական պաշտպանության բնագավառի բարեփոխումների շրջանակում Լոռու մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի կնքման գործընթացին նվիրված սեմինար-քննարկում։

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարարը

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարարը 12.05.2016

Մայիսի 11-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա մասնակցեց Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոնի (ԱԱՊԿ) նորկառույց մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Քաղաքացիների ընդունելություն 12.05.2016

Մայիսի 12-ի Լոռու մարզպետարանում անցկացվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Վանաձորից, Գուգարքի, Թումանյանի, Ստեփանավանի տարածաշրջաններից 22 բնակիչների հուզող հարցերը լսեց և սպառիչ պատասխաններ տվեց Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը: Նրանց հարցերը առավել համակողմանիորեն պարզաբանելու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի որոշ ստորաբաժանումների ղեկավարներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 17:24:35