Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզխորհրդի նիստը՝ փետրվարի 24-ին 20.02.2018
Փետրվարի 24-ին, ժամը 11.00-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կանցկացվի Լոռու մարզխորհրդի նիստ: Օրակարգում՝

Մարզի ղեկավարը հաշվետվությունը բավարար գնահատեց 20.02.2018
Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ համայնքի ավագանու հերթական նիստը, որին ներկա էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Վանաձոր համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություններ ներկայացրեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Մարզի ղեկավարի հյուրերն էին Լեռնանցքի դպրոցականները 19.02.2018
Այսօր Լոռու մարզպետարանում հյուրընկալվել էին Լեռնանցքի միջնակարգ դպրոցի 9-12-րդ դասարանի աշակերտները՝ տնօրենի և դասղեկի ուղեկցությամբ: Նրանք ծանոթացան մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություննների, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին, որից հետո մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը դպրոցականներին ծանոթացրեց մարզպետարանի ընդհանուր կառուցվածքին, ստորաբաժանումների գործառույթներին, իրականացվող ծրագրերին:

Աշխատանքային խորհրդակցությունը սկսվեց անակնկալով 19.02.2018
Այսօր Լոռու մարզպետի աշխատանքային խորհրդակցությունը սկսվեց անակնկալով: Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ մարզպետ Արթուր Նալբանդյանը գրքեր նվիրեց գործընկերներին ու անգամ թումանյանական քառյակներից մեկը ձոնեց նրանց: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը նույնպես գիրք նվիրեց մարզի ղեկավարին:

2017թ. ինտեգրված սոցիալական ծառայությունների շրջանակներում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն տրամադրելու և 2018թ. ծրագրված աշխատանքները ներկայացնելու նպատակով աշխատանքային քննարկում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի, նախարարության ներկայացուցիչների, մարզպետարանի պաշտոնյաների և մարզային ենթակայության շահագրգիռ կառույցների մասնակցությամբ: Քննարկումը վարում էր մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Ողջունելով ներկաներին՝ Ն. Սարգսյանը, շնորհակալություն հայտնեց նման քննարկում մարզում անցկացնելու համար՝ կարևորելով հատկապես ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման անհրաժեշտությունը:

Այսօր անցկացվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի այս տարվա առաջին մամլո ասուլիսը, որին մասնակցում էին տեղական և հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ասուլիսին մասնակցում էին նաև մարզպետի տեղակալները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, պատասխանատու պաշտոնյաներ: Ասուլիսը վարում էր մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը: