Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հայաստանի Անկախ Հանրապետությունը 27 տարեկան է 24.09.2018
ՀՀ անկախության 27-ամյակի կապակցությամբ Վանաձորի քաղաքային Պանթեոնում էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, պատանի երկրապահներ, հոգևոր հայրեր:

Մեկնարկել է «Թատերական Լոռի» միջազգային 24-րդ փառատոնը 24.09.2018
Դսեղում մեկնարկեց «Թատերական Լոռի» միջազգային 24-րդ փառատոնը, որին մասնակցում են պրոֆեսիոնալ 22 թատերախմբեր աշխարհի տարբեր երկրներից: Հյուրերը նախ ծաղիկներ դրեցին պոետի սիրտն ամփոփող մատուռին, ապա ելույթ ունեցան բանաստեղծի տուն-թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանը, փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը, դպրոցի տնօրեն Ռոբերտ Շեկոյանը, թատերագետ Նվարդ Ասատրյանը:

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը աշխատանքային այցով Ստեփանավան խոշորացված համայնքում էր 19.09.2018
Սեպտեմբերի 18-ին աշխատանքային այցով Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Ստեփանավան խոշորացված համայնքի բնակավայրերում՝ Կաթնաղբյուր, Ուրասար և Ստեփանավան: Այցը նաև ճանաչողական էր, ուստի մարզի ղեկավարը Թավշյա հեղափոխության էությանն ու նպատակներին անդրադառնալուց հետո բնակիչներին առաջարկեց ներկայացնել համայնքում առկա և հատկապես առաջնային լուծում պահանջող խնդիրները՝ նշելով, որ դրանց իրականացման հարցում անհրաժեշտ է լրջագույն վերաբերմունք դրսևորել հարկային պարտավորությունների նկատմամբ:

Լոռու մարզի Դարպաս համայնքում գործող հակակարկտային ցանցերի արտադրամասը միակն է տարածաշրջանում 17.09.2018
2018 թվականի հունիսի 21-ին կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգել էր «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2018 թվականի հունիսի 19-ից մինչև 2019 թվականի հունիսի 19-ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:

Աշխատանքային խորհրդակցություն 17.09.2018թ. 17.09.2018
Այսօր Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Հրանտ Մարգարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Լոռու մարզպետի ղեկավարությամբ 14.09.2018
Համաձայն «Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018թ. հիմնական միջոցառումների պլանի» սեպտեմբերի 14-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի ղեկավարությամբ իրականացվեց «Լոռու մարզի անտառային և այլ բուսածածկ տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն: Մարզպետի որոշմամբ ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ է նշանակվել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, ՓԾ գնդապետ Կարեն Հովհաննիսյանը: