Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Համապետական շաբաթօրյակ, Սպիտակ համայնք 08.09.2018
Համապետական շաբաթօրյակը Սպիտակ համայնքում մեկնարկել է վաղ առավոտից: Մաքրման աշխատանքներն իրականացվում են քաղաքի ողջ տարածքում: Շաբաթօրյակին մասնակցում են համայնքապետարանի, համայնքապետարանի ենթակայությամբ գործող 8 կազմակերպությունների, համայնքում գործող բոլոր դպրոցների կոլեկտիվները և աշակերտները, մասնավոր և պետական կազմակերպությունները, բնակիչներ` ավելի քան 750 մարդ:

Համապետական շաբաթօրյակ, Ազնվաձոր համայնք 08.09.2018
Սեպտեմբերի 8-ի համապետական շաբաթօրյակի շրջանակներում Լոռու մարզի Ազնվաձոր համայնքում իրականացված աշխատանքներին ակտիվորեն մասնակցեցին համայնքապետարանի աշխատակիցները և Ազնվաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները: Մաքրվել է համայնքապետարանի տարածքը, դպրոցամերձ գոտիները և ներհամայնքային ճանապարհները:

Համապետական շաբաթօրյակ, Վահագնի համայնք 08.09.2018
Վահագնի համայնքում համապետական շաբաթօրյակին մասնակցում են համայնքապետարանի, դպրոցի և համայնքապատկան մյուս հիմնարկների աշխատակիցները: Գոյացած աղբը տեղափոխել են սահմանված աղբավայրեր:

Համապետական շաբաթօրյակ, Փամբակի հիմնական դպրոց 08.09.2018
Փամբակի հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում կազմակերպվեց շաբաթօրյակ, որին մասնակցում էին դպրոցի տնօրենը, ուսուցիչները, աշակերտները և ծնողները: Շաբաթօրյակը կազմակերպվեց բարձր մակարդակով, որն ուներ դաստիարակչական նշանակություն: Աշակերտները մեծ սիրով և խնամքով սկսեցին մաքրել և խնամել դպրոցի հարակից այգին, պտղատու ծառերը և բակի ծաղիկները:

Համապետական շաբաթօրյակ, Քարինջի միջնակարգ դպրոց 08.09.2018
Քարինջի միջնակարգ դպրոցի կոլեկտիվը, երեխաները վաղ առավոտից ակտիվ մասնակցություն ունեցան համապետական շաբաթօրյակին։ Նրանք մաքրման աշխատանքներ կատարեցին դպրոցի, եկեղեցու,հուշարձանի տարածքներում։

Համապետական շաբաթօրյակ, Շահումյան համայնք 08.09.2018
Շահումյան համայնքը համապետական շաբաթօրյակին մասնակցել է ընդգրկուն կազմով: Մաքրվել ու բարեկարգվել են մանկապարտեզի, մշակույթի տան, գյուղապետարանի, եկեղեցու պուրակի, կանգառների տարածքները, ինչպես նաև Վանաձոր-Դիլիջան մայրուղու մի հատվածը: