Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Լոռու մարզի հարգելի՛ գյուղատնտեսներ

03.04.2019

Լոռու մարզի հարգելի՛ գյուղատնտեսներ

 

ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է  գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման մի շարք կարևոր ծրագրեր: Վերջիններս ուղղված են Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում ագրոպարենային ոլորտում ֆիզիկական և իրա­վաբանական անձանց կողմից իրականացվող զարգացման ծրագրերի վարկավորմանը։

Կառավարության կողմից առաջարկվող այս բոլոր ծրագրերը գյուղատնտեսությունը զարգացնելու, այն որպես շահավետ բիզնես դիտարկելու հնարավորություն են ընձեռում ձեզ:

Ծրագրի պայմաններն են՝

·         5 % տոկոսադրույք,

·         գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3 %,

·         սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակա­վայրերի տնտեսավարողներին՝ 0 %,

·         վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,

·         վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,

·         մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս։

Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն սահ­մանվում։

 

          Գործընթաց

Վարկից օգտվելու համար գյուղացիական տնտեսությունը պետք է դիմի ֆինանսական կառույցին։ Վերջինիս կողմից ուղղարկված հայտերի հիման վրա ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպվում է տնտեսավարողների հավաստագրման գործընթաց։ Հավաստագիր ստանալուց հետո տնտեսավարող սուբյեկտը դիմում է ծրագրի մասնակից ներքոնշյալ ֆինանսական կառույցներին.

-       «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ,

-       «Կոնվերս բանկ» ՓԲԸ,

-       «Քարդ ագրոկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ,

-       «Ֆարմ կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ,

-       «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ,

-       «Հայաստանիզարգացմանեվներդրումներիկորպորացիա» ՈՒՎԿՓԲԸ, «Անիվ» ՈՒՎԿ ՓԲԸ,

-       «Ագրոլիզինգ» ԼՎԿ ՍՊԸ։

          Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել http://www.minagro.am/ պաշտոնական կայք էջ, դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության պլանավոր­ման և զարգացման վարչություն, հեռ.՝  (011) 56-12-35, (011) 52-52-32 կամ զանգահարելթեժ գիծ 055 541968:

 

Շտապե՛ք օգտվել:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ
ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՔՐ և ՄԻՋԻՆ «ԽԵԼԱՑԻ» ԱՆԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԴՐԱՆՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ԱԳՐՈՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ՝ ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ  ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂՈՂԻ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ ՄՇԱԿՎՈՂ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱՊՏՂԱՆՈՑՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Այս բոլոր ծրագրերին առաջիկայում կանդրադառնանք առանձին առանձին

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36