Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի վթարային դպրոցի փոխարեն նոր դպրոց է կառուցվում 28.04.2021
Ստեփանավանում մեկնարկել են Մովսես Խորենացու անվան թիվ 3 դպրոցի կառուցման աշխատանքները։ Դպրոցի հին շենքը գտնվում է Աշոտաբերդ թաղամասում. թե թաղամասի շենքերը և թե դպրոցն ու մանկապարտեզը կառուցվել են 88-ի աղետից անմիջապես հետո և ժամանակավոր՝ 20 տարի ժամկետով հանձնվել շահագործման։ Դպրոցի շենքն այսօր արդեն գտնվում է խիստ վթարային վիճակում, նույնիսկ վերակառուցման ենթակա չէ, տանիքն ամբողջովին շարքից դուրս է եկել, իսկ հիմքերը խարխլված են։ Դպրոցի բնականոն աշխատանքները չդադարեցնելու նպատակով այժմ գործում է շենքի միայն մեկ հատվածը։ Ուստի որոշում է կայացվել կառուցել բոլորովին նոր՝ մոդուլային դպրոց հին շենքի հարևանությամբ` նույն թաղամասում։

Լոռու մարզի տարածքում հիմնվեց՝ «Լիտվական անտառ»՝ ի նշան հայ- լիտվական բարեկամության 28.04.2021
Այսօր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում այսօր տեղի ունեցավ «Լիտվական անտառի» հիմնման հանդիսավոր արարողությունը։ Նշանավորելով Լիտվայի Հանրապետության անկախության վերականգնման 30-ամյակը և Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ Լիտվայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն է նվիրաբերվել 10.000 կեչու ծառ՝ որպես բարեկամական ներդրում «10մլն ծառ» նախաձեռնությանը։

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և հաջորդող օրերին Լոռու մարզում մի խումբ հայորդիներ ինքանբուխ կերպով լծվեցին զինվորներին, բանակին, ինչպես նաև մարզում ապաստան գտած արցախցիներին աջակցելու գործին՝ շարունակելով իրենց բարեգործությունները մինչ օրս: Հայրենիքի երկու նվիրյալների այսօր շնորհակալագրերով պարգևատրեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:

Վերականգնվում է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.4կմ երկարությամբ հատվածը 27.04.2021
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.4կմ երկարությամբ հատվածը (կմ0+000 - կմ4+370)։ Տեղական նշանակության ճանապարհը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում. այն սկիզբ է առնում նույն ծրագրի շրջանակներում նախորդ տարի վերականգնված Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր ավտոճանապարհից և Մեծ Պարնի համայնքը միացնում է Կաթնաջուր համայնքին։

Հարգանքի տուրք՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին 26.04.2021
Հայոց Մեծ Եղեռնի 106-ամյա տարելիցին, Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ ձեռամբ թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների: Պատարագին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, Վանաձոր համայնքի ավագանու անդամներ, մտավորականներ և բազմաթիվ ուխտավորներ։

Սարչապետի համայնքում կազմակերպվել էր առաջին երթը դեպի Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշակոթող 26.04.2021
Սարչապետ համայնք մտնող ճանապարհի եզրին դեռևս նախորդ տարի կառուցվել է հուշակոթող՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ապրիլի 24-ին Սարչապետի համայնքապետարանի կողմից կազմակերպվել էր առաջին երթը դեպի հուշակոթող՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի: Երթին մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Վանիկ Օհանյանը, փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, Սարչապետ համայնքի ղեկավար Բորիս Բարոյանը, համայնքի բազմաթիվ բնակիչներ։