Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշ-ցերեկույթ նվիրված հերոսաբար անմահացած Դավիթ Մոսոյանին և Արթուր Մանուկյանին

Հուշ-ցերեկույթ նվիրված հերոսաբար անմահացած Դավիթ Մոսոյանին և Արթուր Մանուկյանին 30.06.2021

Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած աշակերտներ Դավիթ Մոսոյանին և Արթուր Մանուկյանին նվիրված հուշ-ցերեկույթ, որին հաջորդեց հերոսների անունով կոչված ռազմագիտության դասասենյակի բացման արարողությունը։ Ռազմագիտության դասասենյակն ամբողջությամբ վերանորոգվել և նոր գույքով է համալրվել դպրոցի նախաձեռնությամբ և բարերարի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, բարձրաստիճան զինվորականներ, տղաների հարազատները, ուսուցիչներ, հյուրեր։

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում 29.06.2021

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, մարզի ղեկավարը շնորհավորեց մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների նորանշանակ ղեկավարներին՝ պատասխանատու պաշտոններ ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ Լոռու մարզի զարգացման:

«Պետք է վստահ լինենք, որ նրանք հայրենի օջախներ են վերադառնալու ողջ և առողջ». Արամ Խաչատրյան

«Պետք է վստահ լինենք, որ նրանք հայրենի օջախներ են վերադառնալու ողջ և առողջ». Արամ Խաչատրյան 29.06.2021

Այսօր մեր հանրապետությունում նշվում է Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը: Այդ առիթով Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ հարգանքի տուրք մատուցեցին Վանաձորում տեղադրված արցախյան հերոսամարտի մասնակիցներին նվիրված խաչքար-կոթողի մոտ: Նրանք նաև ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին:

 Բուժաշխտողի օրվա առթիվ պարգևատրվեցին լավագույնները

Բուժաշխտողի օրվա առթիվ պարգևատրվեցին լավագույնները 25.06.2021

Այսօր Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Բուժաշխատողի օրվան: Մասնագիտական տոնի առթիվ մարզի գլխավոր կառույցում հյուրընկալվել էին մարզի առողջապահական հիմնարկների մի խումբ բուժաշխատողներ: Մարզպետ Արամ Խաչատրյանի կողմից գնահատանքի ջերմ խոսքերի արժանացան մարզի առողջապահության ոլորտի աշխատակիցները. -Դուք կորոնավիրուսի դեմ պայքարի հերոսներն եք։ Ինչպես զինվորներն են կյանքի գնով պաշտպանում հող հայրենին, այնպես էլ դուք արդեն շուրջ երկու տարի անմնացորդ նվիրումով պայքարում եք համաճարակի դեմ և փրկում մարդկային կյանքեր։ Արցախյան 44-օրյա պատերազմում ևս պայքարեցիք մեր փառապանծ զինվորների հետ կողք կողքի՝ սեփական կյանքը տալով մարտի դաշտում վիրավորված զինվորներին փրկելու համար: Հավերժ փա՛ռք մեր նահատակներին:

Լոռու մարզպետարանի աշխատակիցները հետևել են պետական ավարտական քննությունների ընթացքին.

Լոռու մարզպետարանի աշխատակիցները հետևել են պետական ավարտական քննությունների ընթացքին. 25.06.2021

Լոռու մարզպետարանի աշխատակիցները հետևել են պետական ավարտական քննությունների ընթացքին. Մեկնարկել են 2020-2021 ուսումնական տարվա պետական ավարտական քննությունները: Քննություններն անցել են սահմանված կարգի համաձայն: 9-րդ դասարանցիները հունիսի 24-ին քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից: Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետների կողմից վերահսկողություն է իրականացվել Վանաձորի թիվ.1, 2, 15, 16, 19, 24, 30 դպրոցներում: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Գրիգորյանը շրջայց է կատարել Վանաձորի 7, 12, 25, Գուգարքի հիմնական դպրոցներում:

Մարզի բնակիչները գիտակցաբար պետք է վերաբերվեն խնդրին՝ հոգ տանելով իրենց ու հարազատների կյանքի և առողջության մասին

Մարզի բնակիչները գիտակցաբար պետք է վերաբերվեն խնդրին՝ հոգ տանելով իրենց ու հարազատների կյանքի և առողջության մասին 15.06.2021

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի գլխավորությամբ և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրվել՝ մարզում կորոնավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների ցուցանիշների քննարկման նպատակով: Մարզպետի տեղակալն իր խոսքում նշեց, որ մարզում պատվաստումների տեմպերը չեն գոհացնում: Նա կարևորեց բացատրական աշխատանքներն առավել ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ պետական հիմնարկներում, մասնավոր օղակներում, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի կողմից այս առումով՝ որպես օրինակ ծառայելը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-15 17:32:13